Միշտ էլ հաճելի է ունենալ շատ հետևորդներ և լինել ուշադրության կենտրոնում․ Վլադ Պողոսյանը իր գործունեության մասին - TopArm.Info

Լրահոս

Loading...

среда, 17 июля 2019 г.

Միշտ էլ հաճելի է ունենալ շատ հետևորդներ և լինել ուշադրության կենտրոնում․ Վլադ Պողոսյանը իր գործունեության մասին


Երիտասարդ երգիչ՝ Վլադ Պողոսյանը, վերջերս իր երկրպագուներին ներկայացավ նոր երգով։ Խոսքը երգչի «աման աման» կատարման մասին է, երգի բառերի և երաժշտության հեղինակը հենց Վլադն է։ Կարճ ժամանակահատվածում երգը սիրվեց, ձեռք բերելով  մեծ լսարան։



Toparm.info կայքը որոշեց զրուցել Վլադի հետ և պատրաստեց փոքրի հարցազրույց կայքի հետորդների համար։

Ողջույն Վլադ․․․

Ինչպե՞ս հայտվեցիք շոու բիզնեսում։
Երգում եմ մանկուց, միշտ  էլ ինձ հիշում եմ երգելուց, բայց շոու բիզնեսում հայտնվել ասվածը կարծում  եմ շատ հարաբերական է, ես ուղղակի զբաղված եմ իմ գործով, որը շատ եմ սիրում։


Ո՞րն էր ձեր առաջին կատարում և ի՞նչ արձագանք ունեցավ այն։
Առաջին երգս գրել եմ 14 տարեկանում, որի հեղինակը ես եմ ու հենց այդ երգով էլ ներկայացա Երգի Թատրոնի ավարտական քննություններիս, արձագանքները սպասվածից ավելի ոգևորող էին, անգամ ռադիոյով էին հնչեցնում, Մամա երգն է, որը մինչ օրս դեռ երգում են ավարտական երեխաները, ինչի համար շատ ուրախ եմ։

Եկեք մի փոքր խոսենք հայտնի «էլի էլի» կատարմասն մասին, սպասում էի՞ք նման արդյունքի։
Անկեղծ  ասած սպասում էի, ու վստահ էի, որ շաաատ է սիրվելու, երգը դեռ պատրաստ չէր, բայց մի փոքր հատված էին տեղադրել յութուբում, որի դիտումները օր օրի ավելանում էին, էլ չասեմ ամեն օր ստացածս նամակների մասին, չէի հասցնում պատասխանել բոլորին, այդ պատճառով պրեմիերան տեղի ունեցավ նախատեսվածից 1 շաբաթ ավելի շուտ։


Շոու բիզնեսում ու՞մ հետ եք նախնտրում համագործակցել որպես երգահան։
Միանշանակ Նիկ Էգիբյանի, մեր համագործակցությունները միշտ ստացվում են, համագործակցում եմ նաև գործիքավորող Էմմանուել Հակոբյանի հետ:

«Աման ամանը» տարբերվում է ձեր միյուս կատարումներից իր ոճով, արդյոք կրկին կլինեն նման ոճի երգեր ձեր կողմից։
Անպայման 6\8 ձևաչափում դեռ կլինեն երգեր, առաջինը չէ, Արմեն Հովհաննիսյանի և Հակոբ Հակոբյանի Տանեմ Տանեմ երգի հեղինակը նույնպես ես եմ, ուղղակի հերթ չէր հասնում ինձ, որ իմ համար էլ գրեի, շուտով այդ ձևաչափով երգ կներկայացնի նաև երգչուհի Իրինա Հարությունյանը,որի հեղինակը ես եմ, կարծում եմ կհավանեք։


Ի՞նչ ոճում չեք պատկերացնում ձեզ
Չգիտեմ, ես չունեմ նման որոշում ինչ որ բանում առհասարակ չներկայանալ, ցանկացած ոճի երգ էլ կերգեմ, եթե հասնի հոգուս։

Արդյոք հաճելի է՞ ինստագամում ունենալ 25000 հետևորդ՝ որոնց մեծամասնությունը գեղեցկուհիներ են։ )))
Միշտ էլ հաճելի է ունենալ շատ հետևորդներ և լինել ուշադրության կենտրոնում։

Ի՞նչ կմաղթեք ձեր երկպրագուներին
Ես չեմ սիրում երկրպագու բառը, ուղղակի կան մարդիկ, ովքեր կամ հավանում ու հետևում են իմ գործունեությանը, կամ էլ հակառակը,


 շնորհակալ եմ  համ լավ համ վատ մեկնաբանությունների համար, մարդիկ իրենց ժամանակից են տրամադրում, սիրում եմ բոլորիդ շատ ու մաղթում եմ ամենալավը։

Loading...