Վիրտուալ սեքս. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ - TopArm.Info

Լրահոս

пятница, 12 июля 2019 г.

Վիրտուալ սեքս. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ




LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի  (sexology.am)լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:


Վիրտուալ սեքս. պատճառներն ու հետևանքները` մասնագետի պարզաբանմամբ

Ժամանակին դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ տեխնիկա կարող է խլել մեզնից մեր առօրյան, մտնել մեր անձնական տարածքն ու հաստատվել այնտեղ: Այսօր դժվար չէ պատկերացնել, որ բացի առօրյայից, միջնորդավորված շփումը ներխուժել է  անգամ մեր սեռական կյանք: Շատ երևույթներ հետզհետե վիրտուալ դաշտ են տեղափոխվում: Դրանցից մեկն էլ վիրտուալ սեքսն է, որը, իհարկե, նոր երևույթ չէ, բայց այն ավելի մեծ տարածում է գտնում հենց մեր ժամանակներում, երբ տեխնոլոգիաները մեզ անսահամանափակ հնարավորությունների տեր են դարձնում:
Ժամանակին վիրտուալ սեքսը լայնորեն իրականացվում էր հեռախոսակապի միջոցով. այսօր ինտերնետինն է մենաշնորհը:
Հաշվի առնելով շատերի հետաքրքրությունը թեմայի հանդեպ և ներգրավվածությունը երևույթի մեջ, LADYNEWS-ն INTELSEXUAL-ի շրջանակներում անդրադառնում է վիրտուալ սեքս (Cybersex) կոչվածին:  Թե ինչ է վիրտուալ սեքսը, ովքեր են դրա կողմնակիցները և մի շարք հետաքրքրաշարժ հարցերի պարզաբանումներ է տալիս սեքսոպաթոլոգ Գեղամ Վարդանյանը:

«Վիրտուալ սեքսն սեռական կյանքի այն տարբերակն է, երբ չկա ֆիզիկական շփում, այսինքն` այն հիմնված է պատկերացումների վրա: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում շփվել իրական կյանքում, նրանք մտնում են սոցցանցեր, տարբեր կայքեր և հաստատվում այնտեղ»,- բացատրում է սեքսոպաթոլոգը: Համացանցը վերջին տարիներին ավելի մեծացրեց այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են սեռական հարաբերությունները տեղափոխել վիրտուալ միջավայր: «Խնդիրն այն է, որ վիրտուալսեռական հարաբերությունները  չպետք է փոխարինեն իրականին, այլ կարող են միայն լրացնել: Եթե սեռական հարաբերություններն էլ լինեն բնականոն և երբեմն ուղեկցվեն նաև վիրտուալ տարբերակներով, ապա ոչ մի խնդիր, բացասական ազդեցություն այն ունենալ չի կարող»:
Պարզվում է, որ վիրտուալ սեքսին հիմնականում նախապատվությունը տալիս են տղամարդիկ: «Տղամարդկանց և կանանց գերակա զգայարանները տարբեր են: Հայտնի է, որ կանանց մոտ գերակշիռ դեր են տանում լսողական զգայարանները, իսկ տղամարդկանց մոտ՝ տեսողականները: Այս սկզբունքով էլ բացատրվում է, որ սեքսուալ բնույթի կայքերը, նկարները և նույնիսկ շոուները կանանց վրա այն ազդեցությունը չեն թողնում, ինչ տղամարդկանց վրա»:
Ըստ բժշկի` վիրտուալ սեռական կյանքի սկիզբ տեսականորեն կարելի է համարել այն ժամանակները, երբ ստեղծվել է խոսքը, այսինքն` հնարավորություն գրգռել միմյանց, հասցնել հեշտանքի միայն բառերով` առանց  ֆիզիկական շփման: «Հետագայում կարնամակագրության շրջանը: Մարդիկ պատկերավոր նկարագրություններով նամակներ էին ուղարկում միմյանց, փորձում գրգռել մյուսի երևակայությունը…սա նույնպես կարելի է համարել վիրտուալ սեքսի տարբերակ»:
Դե իսկ ավելի հայտնի տարբերակըհեռախոսայինն է՝ թերևս ամենատարածվածը այս բնագավառում մինչ համացանցը: Տարբեր երկրներում գործում էին նաև «սեքս հեռախոսով» ծառայություններ, որի գործառույթը միայնակ տղամարդկանց բավարարելն էր հաճելի ու գրավիչ ձայնով սեռականբնույթի խոսակցության միջոցով: Հիմնականում նման ծառայություններից օգտվում էին երիտասարդներն ու հասուն տղամարդիկ, իսկ համացանցի «բաց»  տարածքը ավելի շատ գրավեց դեռահասներին, ովքեր հաճախ փորձում են դրսևորվել առաջինը վիրտուալ մակարդակում: «Այո, վիրտուալ սեքսն ավելի «հարազատ է» դեռահասներին, միայն թե այստեղ վտանգը մեծ է, որ նրանց հասունացումը կարող է որոշ իմաստով արգելակվել, մնալ միայն վիրտուալ մակարդակում: Վիրտուալ սեքսով զբաղվում են նաև նրանք, ովքեր կյանքում չունեն զուգընկեր, կամ ունեն բնավորության այնպիսի առանձնահատկություններ, որոնք դժվարեցնում են շփումը մարդկանց հետ, կամ այն դեպքերում,երբ մարդիկ ձգտում են որոշակի նախնական գրգռվածություն առաջացնել»:
Վիրտուալ սեքսից նույնպես հնարավոր է ստանալ հաճույք և հեշտանք ապրել: «Միայն թե կանանց համար սա մի փոքր ավելի բարդ է, քան տղամարդկանց, քանի որ գիտենք՝ կնոջը հեշտանքի հասնելու համար շատ այլ ազդեցություններ են պետք»:
Մեր հարցին, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ վիրտուալ սեռական հարաբերությունը, բժիշկը պատասխանեց, որ եթե մեծահասակներից շատերի համար դա պարզապես այլընտրանքային սեքս է, նոր հետաքրքրություն, ապա դեռահասների մոտ խնդիրը բարդ է: «Երեխայի մեծանալուն զուգահեռ նրա մոտ ձևավորվում է այն պատկերացումը, թե ինչպես պետք է լինի այս կամ այն երևույթը: Եվ այս առումով շատ վտանգավոր է, երբ դեռահասները սեռական կյանքի պատկերացումըստեղծում են վիրտուալ հարթության մեջ, որտեղ բավականին մեծ թիվ են կազմում սեռական այլասերումների և ձևախեղումների կայքերը»: 
Մարդկանց դեպի վիրտուալ հարաբերություններ է շատ դեպքերում տանում վախը, վախ շփումից, շրջապատից, անկարողությունից, սեփական ուժերին չվստահելուց: Իհարկե, նաև  սովորական հետաքրքրությունը:
Կանանց դեպքում վիրտուալ սեռական հարաբերությունները ոչնչով վտանգավոր չեն, քանի որ, բժշկի հավաստմամբ, դրանք սովորաբար պարբերական բնույթ չեն կրում, իսկ հետաքրքրությունից դրդված մեկ-երկու անգամ փորձելը հետևանքներ, որպես այդպիսին, չի թողնում:

Դիտված նյութեր