Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին - TopArm.Info

Լրահոս

четверг, 11 июля 2019 г.

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին



Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵՎՐՈ Մ19-ին ընդառաջ բոլորին հրավիրել է Հայաստան՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին ծանոթանալու:


Մխիթարյանը գրառմանը կցել է լուսանկար, որտեղ նա 19 տարեկան է:


«19 տարեկան հասակում… ԵՎՐՈ Մ19-ը մոտենում է: Հուլիսի 14-27-ը եկեք Երևան՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին ծանոթանալու»,- գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով մրցաշարի դեսպանն է: