5 պատճառ, թե ինչու եք դոփում նույն տեղում - TopArm.Info

Լրահոս

Loading...

среда, 24 июля 2019 г.

5 պատճառ, թե ինչու եք դոփում նույն տեղում



1. Դուք  պատասխանատվություն չեք ստանձնում ստեղծված իրավիճակի համար

Բավական մեծ թվով մարդիկ սովորություն ունեն իրենց սխալների եւ ստեղծված իրավիճակի համար մեղադրել ճակատագրին կամ անհաջողությանը: Եվ միայն քչերն են խոստովանում, որ իրավիճակը, որում հայտնվել են, հենց իրենց կատարած ընտրության հետեւանք է: Կյանքում դա այն հիմքն է, որը պետք է ուղղել՝ հետագայում հասունանալու համար: Դուք պետք է իրավիճակն ընդունեք, պատասխանատվություն ստանձնեք, դաս քաղեք, անհրաժեշտ սրբագրումներ կատարեք եւ առաջ շարժվեք:

2. Դուք հանձնվել եք ձեր վախերին

Եթե մեծ գործ եք իրականացնում եւ գնում եք դեպի ձեր նպատակները, ապա անպայման կբախվեք այնպիսի իրավիճակների, որոնք ձեզ կվախեցնեն եւ անհարմարություն կպատճառեն: Ի՞նչ անել համանման դեպքերում: Շարժվել առաջ՝ չկորցնելով էնտուզիազմը: Հիշեք, վախը, որին երբեմն թույլ ենք տալիս կառավարել մեր կյանքը, իրավամբ սարսափեցնող է եւ միանգամայն անպիտան: Հատկապես, եթե հաշվի առնենք մի շատ կարեւոր փաստ. վախը ընդամենը մեր երեւակայության պտուղն է:

3. Դուք շարունակում եք անտեսել ձեր կոչումը

Այն, ինչ փնտրում եք, գիտակցում եք դա, թե ոչ, այն բանի զգացողությունն է, որ ողջ եք եւ ապրում եք ձեր կյանքը, ձեր ուղին: Դուք պարտավոր չեք մյուսներին բավարարել: Դուք ընդամենը պետք է գտնեք ինչ-որ բան, որին հավատում եք, այն, ինչը կամրացնի ձեզ եւ կօգնի առաջ շարժվել՝ անկախ գործողություններից եւ շրջապատողների կարծիքից: Ավելի լավ է սեփական ոչ կատարյալ կյանքն ապրել, քան ուրշի անթերի կյանքով ապրել:

4. Դուք վարժվել եք բացասականին

Բանն այն չէ, թե ինչպես եք նայում իրերին, այլ այն, թե ինչ եք տեսնում: Ամենամեծ խոչընդոտը, որ դուք պետք է հաղթահարեք, դա ձեր գլխի մեջ եղած խոչընդոտն է: Եթե ձեր մտածողությունը չեք կառավարում, ապա այն կկառավարի ձեզ: Բացասական մտքերը մոլախոտի նման են: Եթե ամբողջովին չազատվեք արմատից, նրանք նորից ու նորից կաճեն: Այնպես որ, ճակատագիրը ձեր ձեռքը վերցրեք: Հավատացեք ձեզ: Ուշադրություն մի դարձրեք նրանց, ովքեր ձեզ զրկում են ինքնավստահությունից: Խուսափեք այն մարդկանցից, իրերից եւ սովորություններից, որոնք ձեր կյանքի մեջ բացականն են ներդնում: Մի հանձնվեք եւ թույլ մի տվեք բացասականին նվաճել ձեզ:

5. Չեք գնահատում այն, ինչ ունեք

Մեկ րոպեով կանգ առեք: Դանդաղ եւ խորը շունչ քաշեք: Հիմա արտաշնչեք: Զգացեք ձեր շնչառության ողջ հմայքը: Եվ ասեք. «Շնորհակալություն»: Հնարավոր է, որ այսօր արթնացել եք գլխացավով կամ ատամնացավով, բայց չէ՞ որ արթնացել եք: Դուք ավելի լավ օրեր էլ եք ունեցել, քան սա, բայց չէ՞ որ եղել են նաեւ ավելի վատերը: Այսօր դուք չունեք այն ամենը, ինչ ցանկանում եք, բայց ունեք ամեն ինչ, որպեսզի առաջ շարժվեք: Կյանքն անկատար է, սակայն միանշանակ հիասքանչ է:

Loading...