Հունվարի 1 ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով - TopArm.Info

Լրահոս

четверг, 11 июля 2019 г.

Հունվարի 1 ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով

Երեկ կառավարության նիստից հետո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ նոր հայտատարությամբ․                                                                                                                                            «Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»