Կանացի հինգ սեքս-սխալներ, որոնք փչացնում են հարաբերությունները - TopArm.Info

Լրահոս

четверг, 20 июня 2019 г.

Կանացի հինգ սեքս-սխալներ, որոնք փչացնում են հարաբերությունները



Սեքսի ընթացքում կանանց թույլ տված սխալները հաճախ զուգընկերների սեռական կյանքի խաթարման պատճառ են դառնում: Եվ այսպես, պատճառները.

  
1. Օրալ սեքսից զզվելը
  
Օրալ սեքսը հատուկ հաճույք է, որը պիտի առկա լինի զույգի ինտիմ կյանքում: Եթե օրալ սեքսը քո մեջ տհաճ զգացողություններ է առաջացնում, անկեղծ խոսիր զուգընկերոջդ հետ եւ ասա, որ դեմ չես նրան նման հաճույք պատճառել, բայց պայմանով, որ նա ցնցուղ ընդունի: Հետո էլ' կարող ես միանալ նրան եւ նախերգանքը սկսել ջրի տաք, լիցքաթափող շիթերի տակ:


2. Փորձարկումներից վախենալը

Ոչինչ ավելի արագ չի սպանում սեռական կյանքը, որքան զուգընկերը, որը չի համաձայնում դուրս գալ սեռական հարմարավետության իր տարածքից:



Բարդույթավորված եւ կաշկանդված կանայք ոչ միայն վախենում են փորձարկումներից, այլեւ դժվարությամբ են զիջումների գնում: Հաճախ տղամարդու' բուժքրոջ կամ ոստիկանի համազգեստ հագնելու խնդրանքին ի պատասխան կինը կտրականապես հայտարարում է, որ իր համար դա այլասերում է:


Ամեն անգամ, երբ կինը մերժում է տղամարդու սեռական խնդրանքները (որոնք կապված չեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնության հետ), նա այդպիսով հայտնում է, որ տղամարդու սեռական բավարարվածությունն իր համար նշանակություն չունի:

Համաձայնիր պաղպաղակ լիզել նրա պորտից, թույլ տուր կապել աչքերդ կամ էլ քեզ ձեռնաշղթայով գամել անկողնուն, եւ կնկատես, թե որքան դրականորեն դա կազդի տղամարդու եռանդի վրա:

3. Կինը չի ճանաչում իր մարմինը

  
Կանացի օրգազմը նուրբ հարց է, որը կնոջ կողմից ջանքեր է պահանջում: Եթե տղամարդկանց մեծամասնությունը պայքարում է հանրային վայրերում ակամա էրեկցիայի դեմ, ապա աղջիկների մոտ ամեն ինչ ճիշտ հակառակն է:

Վիճակագրության համաձայն, ինքնաբավարարումից հաճույք ստացող կանանց 95 տոկոսը հաճույք է ստանում նաեւ անկողնում' տղամարդու հետ: Միաժամանակ այն կանայք, որոնք ինքնաբավարարմամբ չեն զբաղվել, կարող են կյանքում երբեւէ օրգազմ չզգալ:

Սեքսից հաճույք չստացող կինը վշտացնում է տղամարդուն, եւ նա սկսում է իրեն անլիարժեք զգալ: Ականջ դիր մարմնիդ, ինքնաբավարարման տարբեր մեթոդներ փորձիր եւ ավելի հեշտ կլինի զուգընկերոջդ հետ օրգազմի հասնելը:

4. Նախաձեռնության բացակայությունը




Եթե կինը միշտ սպասում է, որ առաջին քայլը տղամարդն անի'այդ հարցում սեփական նախաձեռնություն չցուցաբերելով, տղամարդը կարող է դա ընկալել որպես նրա կողմից սեռական ցանկության բացակայություն:

Մի ամաչիր եւ գործիր, երբ ուզում ես սեքսով զբաղվել: Նման դեպքում ավելի լավ է սկսել մի քանի սեռական ակնարկից' հայացքներ, համբույրներ, գրկախառնություններ, հպումներ: Այդ ամենը հրաշալի արդյունք է տալիս եւ միանշանակորեն կգրգռի տղամարդուն նույնիսկ այն դեպքում, երբ նա չէր էլ մտածում սեքսի մասին:

5. Չափազանց ամաչկոտություն


Տղամարդիկ սիրում են նայել: Կանանց մերկ մարմինը նրանց համար հզոր գրգռիչ գործոն է, եւ չարժե զուգընկերոջը զրկել այդ հաճույքից: Մի կողմ դիր բարդույթները, դրանք անտեղի են, երբ դուք սիրելի մարդու հետ անկողնում եք:

Մոռացիր լույսերը հանգցրած սենյակում սեքսի մասին, թույլ տուր, որ հետեւի մարմնիդ բոլոր մասերին (որքան էլ մարմինդ քեզ թերի թվա): Սեքսով զբաղվեք հայելու դիմաց, որոշ տղամարդկանց դա հատկապես գրգռում է:


Աղբյուրը՝ News.am

Դիտված նյութեր