Մերկ հավաքարարություն. գայթակղիչ ծառայությունը տարածվում է Եվրոպայում - TopArm.Info

Լրահոս

среда, 12 июня 2019 г.

Մերկ հավաքարարություն. գայթակղիչ ծառայությունը տարածվում է Եվրոպայում


 

Եվրոպայում լայն տարածում է ստանում արտասովոր մի ծառայություն՝ հավաքարարություն մերկ վիճակում։ 25-ամյա Վիկտորյան իր բիզնեսը զարգացնում է Էդինբուրգում և կարճ ժամանակում հասցրել է մշտական հաճախորդներ ունենալ։

Ինչպես տեղեկացնում է Metro-ն, ծառայության արժեքը տատանվում է հավաքարարի մերկության աստիճանից կախված։ Ներքնաշորով հավաքարարության մեկ ժամը արժե £55, թոփլես հավաքարարությունը՝ £65, իսկ առանց հագուստի հավաքարարությունը՝ £75։ Glimmer ընկերությունում աշխատում է 15 հավաքարար, որոնցից երեքը՝ տղամարդ։ Բացի գրավիչ արտաքինից և ինքնավստահությունից՝ աշխատողներից պահանջվում է նաև աշխատանքի փորձ քլինինգային ծառայությունների ոլորտում։

Ընկերությունն արդեն մշտական հաճախորդներ ունի, ընդ որում՝ նրանց մեծ մասը «նյու» ոճի հավաքարարուհիներ պատվիրում է այն դեպքում, եթե նրանց տները մաքրության կարիք չունեն։ Հաճախորդների տարիքը կազմում է 30-80 տարեկան, նրանցից շատերը միայնակներ են և հանձին գրգռիչ հավաքարարուհու տենչում են հետաքրքիր զրուցակցուհի ձեռք բերել։ Հատկանշական է, որ հաճախորդները հիմնականում չափազանց ամաչկոտ են։

Վիկտորյան նշում է, որ հավաքարարությունն իրականացվում է պրոֆեսիոնալ մակարդակով։ Ելնելով դրական արձագանքներից՝ նա մտադիր է ընդլայնել բիզնեսը և արդեն աշխատակիցներ է հավաքում Գլազգոյում ու Աբերդինում աշխատանքի համար։