Սիլիկոնե կուրծքը քիչ մնաց կաթվածահար աներ երիտասարդ կնոջը - TopArm.Info

Լրահոս

Loading...

вторник, 4 июня 2019 г.

Սիլիկոնե կուրծքը քիչ մնաց կաթվածահար աներ երիտասարդ կնոջը




Շքեղ կուրծք ունենալու ցանկությունը կարող էր լուրջ վնաս հասցնել Նյու Յորքի բնակչուհի Բյանկա Վայթրաուբին։

Վիրահատությունը, որի ընթացքում սիլիկոնե իմպլանտներ էին դրվել, կատարվել է 2014 թվականին։ Վիրահատությունից հետո նրա առողջական վիճակն աստիճանաբար սկսել է վատանալ, բայց կինը դա չէր կապում պլաստիկ վիրահատության հետ։ Առաջին տարվա ընթացքում նրա մոտ առաջացան կիստոզ ակնե, գիշերային քրտնարտադրություն, անկանոն դաշտան։

2017-ին, երեխայի ծնվելուց հետո, Բյանկայի մոտ սկսվեցին խնդիրներ հոդերի եւ շնչառական համակարգի հետ կապված, լիմֆոհանգույցների բորբոքում։ Օրեր էին լինում, երբ նա անգամ անկողնուց վեր կենալ չէր կարողանում։ Կինն այդ ամենը վերագրում էր հետծննդյան սթրեսին, իսկ բժիշկները հավաստիացնում էին, որ պատճառը սովորական վարակն է։

Այնինչ, բուժզննումը մի շարք խնդիրներ հայտնաբերեց. Էպշտեյն-Բարայի քրոնիկական վիրուս, թրոմբոցիտների եւ լեյկոցիտների ցածր մակարդակ արյան մեջ։ Չնայած այս ամենին՝ բժիշկները շարունակում էին անտեսել նրա խնդիրները։

Բյանկան իր սեփական «հետաքննությունն» անցկացրեց եւ պարզեց, որ նման ախտանշաններ հանդիպում են այն դեպքում, եթե օրգանիզմը չի ընդունում կրծքի իմպլանտները։ Կինն ինքնուրույն որոշում կայացրեց հեռացնել սիլիկոնե իմպլանտները, ինչից հետո նրա առողջական վիճակը լավացավ, եւ բոլոր տագնապալի ախտանշաններն աստիճանաբար անհետացան։

«Որպեսզի ինձ սիրեմ այնպես, ինչպես կամ, ինձ արհեստական կուրծք էր պետք, որը քիչ մնաց սպաներ ինձ։ Ինքնահարգանքը եւ ինքնավստահությունը մեր ներսում են, եւ դրանք չեն նվիրի պլաստիկ վիրաբույժները»,- ասել է նա։



Loading...