Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչին. The Times - TopArm.Info

Լրահոս

пятница, 17 мая 2019 г.

Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչին. The Times



«Արսենալը» որոշում է կայացել չընդգրկել Հենրիխ Մխիթարյանին թիմի հայտացուցակում Եվրոպա լիգայի եզրափակիչի «Չելսիի» դեմ հանդիպման համար, որը կայանալու է Բաքվում, տեղեկացնում է The Times-ը:

Լոնդոնյան ակումբը նման որոշում է կայացրել ելնելով ֆուտբոլիստի անվտանգության նկատառումներից, բացի այդ, ակումբում կարծում են, որ հայ ֆուտբոլիստի անվտանգությունը լրացուցիչ լարվածություն կլինի «զինագործների» մյուս ֆուտբոլիստների համար:

Հատկանշական է, որ «Արսենալի» հետ անգամ Բաքու են մեկնում Ռոբ Հոլդինգն ու Հեկտոր Բեյլերինը, որոնք վնասվածքների պատճառով բաց են թողնելու խաղը:

Mirror. «Արսենալը» դժգոհ է, որ Ադրբեջանը մերժել է հայկական արմատներով երկրպագուներին



Աղբյուրը