Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ ներքնազգեստ է կրել և ինչ է ստիպված եղել անել Met Gala-ին իր տպավորիչ տեսքն ապահովելու համար (Photo, Video) - TopArm.Info

Լրահոս

Loading...

пятница, 10 мая 2019 г.

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ ներքնազգեստ է կրել և ինչ է ստիպված եղել անել Met Gala-ին իր տպավորիչ տեսքն ապահովելու համար (Photo, Video)



Քիմ Քարդաշյանը երկուշաբթի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած ամենամյա Met Gala պարահանդեսին ներկայացել էր տպավորիչ զգեստով, և այժմ ռեալիթի շոուի աստղը բացահայտում է, թե ինչ ներքնազգեստ է կրել, որն ապահովել է նրա նեղիրան տեսքը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Քիմը համապատասխան տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով իր սեղմիրանը և մարմնի կազմվածքը կարգավորող ներքնազգեստը:



Քիմը նշել է, որ զգեստն այնքան կիպ էր նստած մարմնին, որ նա նույնիսկ չէր կարող նստել և ստիպված էր կանգնել ողջ երեկոյի ընթացքում կամ կիսատ նստել:



Ամերիկյան հեռուստատեսության 38-ամյա աստղը խիստ սննդակարգի է հետևել նախքան ամենամյա պարահանդեսը, ինչպես նաև մարզվել է հագեցած ռեժիմով:



Աղբյուրը
Loading...