Շոկային լուր Facebook-ի համահիմնադիրը սոցցանցի կազմացրման կոչ է արել - TopArm.Info

Լրահոս

четверг, 9 мая 2019 г.

Շոկային լուր Facebook-ի համահիմնադիրը սոցցանցի կազմացրման կոչ է արել



Facebook Inc-ի համահիմնադիր եւ Մարկ Ցուկերբերգի նախկին հարեւան Քրիս Հյուզը New York Times-ում տպագրված հոդվածում սոցցանցի կազմացրման կոչ է արել:

«Մենք մենաշնորհների սանձման ավանդույթ ունեցող ազգ ենք՝ անկախ նրանից, թե որքան բարեմիտ կարող են լինել այդ ընկերությունների առաջնորդները: Մարկի իշխանությունն անննախադեպ է եւ ոչ ամերիկյան», - կարծում է Հյուզը:


Facebook-ը խոշորագույն սոցցանցի է տիրապետում, որն ամբողջ աշխարհով ավելի քան 2 մլրդ օգտատեր ունի: Նրան են պատկանում նաեւ  WhatsApp-ը, Messenger-ը եւ Instagram-ը, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 1 մլրդ օգտատեր ունի:

Հյուզը Facebook-ի համահիմնադիր է դարձել 2004-ին Հարվարդում ընկերության գլխավոր տնօրեն Ցուկերբերգի եւ Դաստին Մոսկովիչի հետ: Նա Facebook-ից հեռացել է 2007-ին՝ ավելի ուշ հայտարարելով, որ 3 տարում կես մլրդ դոլար է աշխատել:

«15 տարի է անցել այն ժամանակվանից, երբ ես Հարվարդում դարձել էի Facebook-ի համահիմնադիր, ես արդեն 10 տարի չեմ աշխատում ընեկերությունում: Բայց ես զայրույթ եւ պատասխանատվություն եմ զգում», - գրում է  Հյուզը, որը 2008 թվականին Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ օնլայն ստրատեգ է եղել:

Բազմաթիվ սկանդալներից մեկը, որը կապված է անվտանգության եւ գաղտնիության հետ, 87 մլն օգտատերերի տվյալների արտահոսք էր, որից օգտվել էր արդեն գոյություն չունեցող բրիտանական Cambridge Analytica քաղաքական խորհրդատվական ընկերությունը:

Հյուզը գրում է, որ վերջին անգամ Ցուկերբերգի հետ հանդիպել է 2017-ի ամռանը՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից մի քանի ամիս առաջ:

«Մարկը լավ, բարի մարդ է: Բայց ես բարկացած եմ, որ աճի համար նրա ուշադրությունը հանգեցրել է նրան, որ նա հանուն քլիքների զոհաբերել է անվտանգությունը եւ կոռեկտությունը: Եվ ես անհագստանում եմ, որ Մարկն իրեն շրջապատել է մի թիմով, որը ամրապնդում է իր համոզմունքները, այլ ոչ թե մարտահրավեր  նետում դրանց»:

Հյուզը միակը չէ, ով պահանջում է կազմացրել Facebook-ը: Որոշ օրենսդիրներ գաղտնիության դաշնային կարգավորման եւ հակամենաշնորհային գործողությունների կոչ են արել՝ խոշոր տեխնոլոգիական ընկերություններին «մասնատելու» համար:


Աղբյուրը

Դիտված նյութեր