Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկում - TopArm.Info

Լրահոս

понедельник, 13 мая 2019 г.

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի կունենա Վենետիկում




Հանրահայտ ֆուտբոլիստի ու գործարարի դստեր հարսանեկան արարողությունը տեղի կունենա աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում: Հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։ Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանընշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։ Մեր ընտրանու առաջատարն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին մոտենալու է ազգային հավաքականի ընտրական երկու խաղից հետո: Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղ կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ: