Որքա՞ն արժե Աննա Հակոբյանի զգեստը - TopArm.Info

Լրահոս

пятница, 3 мая 2019 г.

Որքա՞ն արժե Աննա Հակոբյանի զգեստը



ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը նկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայկական ZGEST ապրանքանիշի զգեստով է: Հակոբյանը նշել է, որ հավատարիմ մնալով խոստմանը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել է հայկական արտադրության զգեստ: ArmDaily.am-ը պարզեց, որ զգեստի արժեքը 45 800 դրամ է: Մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը նշել են, որ առաջին տիկինը շատ գեղեցիկ և համահունչ տեսք ունի: Մի քանի օգտատերեր էլ նկատել են, որ Հակոբյանին ավելի սազում են կոստյումներ և բաց գույներ: Հակոբյանին հետևորդներից մեկն էլ խորհուրդ է տվել ինչ-որ աքսեսուարով կամ շարֆիկով լրացնել տեսքը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին տիկին Աննա Հակոբյանը խրախուսում են հայկական հագուստ կրելը և բոլոր հանդիպումներին կրում են հայկական արտադրության զգեստներ և աքսեսուարներ: Չնայած նրանց խրախուսմանը, օգտատերերը հաճախ հիշեցնում են վերջիններիս, որ հայկական բրենդները մատչելի չեն և սովորական քաղաքացիներն իրենց չեն կարող թույլ տալ կրել հայ դիզայներների աշխատանքներ:

Աղբյուրը՝ armdaily.am