Արգենտինայում դատում են երկրի նախկին նախագահ Քրիստինա Կիրշներին - TopArm.Info

Լրահոս

вторник, 21 мая 2019 г.

Արգենտինայում դատում են երկրի նախկին նախագահ Քրիստինա Կիրշներին



Բուենոս Այրեսում սկսվել է Արգենտինայի նախկին նախագահ, իսկ այժմ սենատոր Քրիստինա Կիրշների դեմ դատական հայցի քննությունը: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Կիրշների համար, ով դատական հայցի քննությունից առաջ հայտնել էր փոխնախագահ դառնալու մտադրության մասին, սա առաջին դատական գործընթացը չէ:


Կիրշները նախագահել է Արգենտինայում 2007 թվականից մինչ 2015 թվականը, իսկ մինչ այդ երկրի ղեկավարը նրա ամուսինն է եղել: Կիրշներ ընտանիքը շուրջ 12 տարի ղեկավարել է Արգենտինան: