
Կալիֆոռնիայի
բնակչուհի Ալիսա Վասկեսը սոցցանցերում հայտնի է որպես «ամենասեքսուալ տատիկ»:
Ալիսան
40 տարեկան է, սակայն, ինչպես նշում են նրա երկրպագուները և հենց ինքը, գեղեցկուհին
25 տարեկանի տեսք ունի:
Սակայն տեխնիկապես
նա իրոք երկու թոռների տատիկ և երկու երեխաների մայր է: Իր առաջնեկին Ալիսան ունեցել
է 16 տարեկանում, իսկ 3 տարի անց ծնվել է նրա երկրորդ երեխան: Ի դեպ, նրա երեխաները
նույն ուղին են ընտրել. երկուսն էլ ծնող են դարձել 20 տարեկանում:
Daily Star
պարբերականին տված հարցազրույցում սեքսուալ թխահերը հայտարարել է, որ գտնվում է ուժերի
և գրավչության ծաղկման շրջանում:
«Ես միայն քսան տարեկան էի, երբ երկու երեխայի մայր
դարձա:

Ես իմ մասին մտածելու ժամանակ չունեի, ես գտնվում էի գոյատևման ռեժիմում:

Հիմա
վերջապես կարող եմ վայելել կյանքը»,- ասել է գեղեցկուհին:
Աղբյուրը