«Գործ չունեք հայերի հետ. նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին». Մաքգրեգորի գրառումը հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների և թուրքերի մոտ - TopArm.Info

Լրահոս

Loading...

понедельник, 6 мая 2019 г.

«Գործ չունեք հայերի հետ. նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին». Մաքգրեգորի գրառումը հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների և թուրքերի մոտ



Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը «Թվիթերում» գրառում է կատարել հայերի մասին: Նա աշխարհին կոչ է արել կատակ չանել հայերի հետ.

«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել: Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:



Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ: Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է Մաքգրեգորը` պատասխանելով օգտատերերից մեկի գրառմանն այն մասին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:



Նշենք` Դիլոն Դենիսը, որը բրազիլական ջիու-ջիտսու մարզաձևում աշխարհի չեմպիոն է, ընդգրկված է Մաքգրեգորի թիմում ու նախկինում հայտարարել է, որ կիսով չափ հայ է:

Այս գրառումից հետո իռլանդացին քննադատության է ենթարկվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից:




Loading...