Աշխարհը նշում է ռադիոյի միջազգային օրը - TopArm.Info

Լրահոս

loading...

вторник, 7 мая 2019 г.

Աշխարհը նշում է ռադիոյի միջազգային օրը



Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ռադիոն դաստիարակչական առաքելություն է կատարում: 

Ռադիոն, լինելով ոչ տեսողական լրատվամիջոց, այնպիսի հաղորդումներ, վիճակ, մթնոլորտ պետք է ստեղծի, որ, ինչպես ասում էր դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը, ռադիոունկնդիրը տեսնի և հավատա քեզ…

Ներկայումս ինտերնետի և այլ լրատվամիջոցների առկայությունը եիտն պլան են մղել ռադիոն: Այն ավելի մատչելի ու ժամանցային է  դարձել, բայց դեռ իր ուրույն տեղն է զբաղեցնում լրատվության ոլորտում:
  
Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։


Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն է ուղարկել Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։ 



loading...