Շուշան Երիցյանի գեղեցիկ լինելու, չափսերի, հասակի, վիրահատությունների և համարձակության մասին, հարցազրույց և ֆոտոշարք։ - TopArm.Info

Լրահոս

четверг, 9 мая 2019 г.

Շուշան Երիցյանի գեղեցիկ լինելու, չափսերի, հասակի, վիրահատությունների և համարձակության մասին, հարցազրույց և ֆոտոշարք։



ՇՈՒՇԱՆ ԵՐԻՑՅԱՆ
ՀԱՄԱՐՁԱԿ  ՈՐՈՇՈւՄ
ՀԱՍԱԿԸ 171 ՍՄ,
ՉԱՓՍԵՐԸ 93-62-90,
ՔԱՇԸ 54 ԿԳ


Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Հաջողությունը, որ «այցելեց» նրան, պատահաբար չընտրեց այս գեղեցկուհուն: Շուշանն աշխատանքում ամեն ինչից վեր դասում է պրոֆեսիոնալիզմը:


Հենց պրոֆեսիոնալիզմի ձգտումն է նրա առջև նոր ճանապարհներ բացում թե՛ մոդելային բիզնեսում, թե՛ դերասանական արվեստում:


Մասնագիտություն.

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սովորել եմ  «Քասթինգ» ստուդիայում: Ընդունվել եմ նաև Պետական կառավարման ակադեմիա, սակայն ուսումս անավարտ եմ թողել:

Մոդելի և դերասանի կարիերան.

Մոդելինգով սկսել եմ զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել եմ, սակայն ցանկանում էի խաղալ թատրոնում:



Ձեռքբերումներ.
Հայաստանում գրեթե բոլոր դիզայներների հետ աշխատել եմ: Մոսկվայում և Վրաստանում մասնակցել եմ Fashion week-երի, բախտ եմ ունեցել մեր երկիրը ներկայացնելու։


 Չինաստանում, ինչպես նաև Ճապոնիայում անցկացված Miss International մրցույթում: Աշխատել եմ տարբեր բրենդների հետ, արտերկրից միշտ ստացել եմ առաջարկներ, սակայն քանի որ այստեղ արդեն աշխատանքային պայմանագիր էի կնքել, դրսում չէի կարող երկար ժամանակ մնալ և աշխատել:



«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթ.
Վերջին տարիներին «Միսս Հայաստան» մրցույթը չի անցկացվում, սակայն մեզ մոտ կատարվում է միջազգային մրցույթների հայ մասնակիցների ընտրություն:




Պլաստիկ վիրահատություններ.    
Պլաստիկ վիրահատություններին դրական եմ վերաբերվում: Շատերին թվում է, թե իմ կազմվածքը պլաստիկ վիրահատության արդյունք է, բայց միայն քիթս է վիրահատված: 

Ի տարբերություն շատերի` ես այդ փաստը չեմ թաքցնում:

Բաց  նկարահանումներ.


Բաց նկարահանումները չեմ համարում վուլգար: Նկարահանվելն իմ մասնագիտությունն է, և ես ամեն ինչ դիտարկում եմ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից: Իհարկե, հնարավոր է, որ Հայաստանում որոշակի սահմաններ չանցնեմ, սակայն արտերկրում այդ խնդիրը չունեմ:



Աղբյուրը