Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո - TopArm.Info

Լրահոս

Loading...

суббота, 18 мая 2019 г.

Սիրուշոյի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո



Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ, մեղադրյալ Քոչարյանն արդեն ազատության մեջ է։


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց․ - «Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը»:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։ Դատարանում նախագահները վերահաստատել էին իրենց երաշխավորությունն այն մասին, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մեծ ոգևորությամբ, իսկ նրա ընդդիմախոսները՝ զայրույթով ընդունեցին դատավորի որոշումը։

Որոշումը դատարանից վերցնելուց հետո նախկին նախագահի պաշտպանները շտապեցին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ նրան րոպե առաջ արձակելու համար․․․

Սիրուշոն՝ Քոչարյանի կալանքից ազատ վերաբերյալ հետաքրքիր արձագանք է տվել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ Վերջինս իր էջում հետևյալ լուսանկարն է հրապարակել՝



Աղբյուրը
Loading...