Նաիրա Զոհրաբյանը՝ Իրեն նմանակող աղջկա, «Հումորի լիգայի» և Ղարաբաղցիների հումորի մասին - TopArm.Info

Լրահոս

четверг, 2 мая 2019 г.

Նաիրա Զոհրաբյանը՝ Իրեն նմանակող աղջկա, «Հումորի լիգայի» և Ղարաբաղցիների հումորի մասին



Արդեն ավարտին է մոտենում «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի երկրորդ եթերաշրջանը։ Առաջինն ավարտվեց «Զվեռապոլիս» թիմի հաղթանակով, թեպետ շատերը կարծում էին, որ հաղթանակի արժանի էր «Հետթրիք» թիմը, որը քաղաքական սուր հումորներ էր անում։ Այս եթերաշրջանն առանձնանում է նրանով, որ ժյուրիի կազմում լինում են նաև ԱԺ պատգամավորներ։ Հիմնականում ԲՀԿ-ից Արման Աբովյանն է լինում ժյուրիի անդամ, բայց երբեմն նաև այլ պատգամավորների են հրավիրում։ Օրինակ՝ նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ Աբովյանի հետ ժյուրիի անդամ էր նաև «Իմ քայլի» պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նկարահանմանը, որը 1/4-րդ եզրափակիչն էր, ժյուրիի կազմում էր նաև դարձյալ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։  Զոհրաբյանի՝ ժյուրիի կազմում լինելը կարծես թե պատահական չէր, քանզի «Հետթրիք» թիմը նրա, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապված հումորային համարներ էր պատրաստել։ Սակայն դահլիճը թնդաց, երբ բեմ բարձրացավ Զոհրաբյանին նմանակող աղջիկը։ Նա Զոհրաբյանի ձայնով ու տոնայնությամբ տեղում ներկուսացկական ինտրիգ հրահրեց Նաիրա Զհորաբյանի և Արման Աբովյանի միջև՝ հայտարարելով, որ Զոհրաբյանն է խմբակցության երկրորդ դեմքը, ոչ թե Աբովյանը, ով խմբակցության քարտուղարն է։ Քաղաքական սուր հումորներով աչքի ընկավ ու ժյուրիի բարձր գնահատականին արժանացավ նաև Արցախի բուհերի հավաքականը։ Նրանց ելույթից հետո Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, որ երբևէ չէր կարող պատկերացնել, որ ղարաբաղցիները կարող են այսպես հումորով լինել։ Նկարահանումից հետո այս թեմայով զրուցեցինք Նաիրա Զոհրաբյանի հետ։ Նա ասաց, որ հրավերը վաղուց կար, որ մասնակցեր այս նախագծին՝ որպես ժյուրիի անդամ, բայց ինքը համառորեն մերժում էր։


«Տարբեր հեռուստաընկերություններից մշտապես եղել են ապօլիտիկ հաղորդումների հրավերներ՝ «Չէին սպասում» և այլն, և այլն, և ես շատ կատաղորեն մերժում էի այդ կարգի բոլոր հրավերները, որովհետև ինձ համար տաբու կար, որ Նաիրա Զոհրաբյանի ստեղծած էդ երկաթյա կերպարը հանկարծ որևէ սասանման չենթարկվի։ Բայց ես հետո հասկացա, որ դա սխալ է, որովհետև դու չես թողնում տարածություն, որ մարդիկ քեզ ընկալեն նաև ամբիոնից դուրս։ Այսինքն՝ ես տարիներ շարունակ նույնացված եմ եղել ամբիոնին և չեմ թողել էդ տարածությունը, որ նաև ընտրողը, որ ընտրել է ինձ, ինձ ընկալի նաև ամբիոնից դուրս։ Եվ պարզվեց, որ իմ այդ անձնական տարածության կիլոմետրաժը շատ մեծ է, ես ընդամենը կրճատեցի այդ տարածությունը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը։