Բրիտանական մամուլի անդրադարձը. Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու Եվրոպա լիգայի եզրափակիչին - TopArm.Info

Լրահոս

четверг, 9 мая 2019 г.

Բրիտանական մամուլի անդրադարձը. Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու Եվրոպա լիգայի եզրափակիչին



Ինչպես հայտնի է, «Արսենալը» արտագնա խաղում առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ և ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի եզրափակիչում, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Բրիտանական լրատվամիջոցներն էլ արդեն հասցրել են անդրադառնալ Հենրիխ Մխիթարյանի խնդրին, որը մի քանի անգամ բաց է թողել Ադրբեջանում կայացած հանդիպումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

«Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որը ավարտվել է 1994-ին:

Հետևաբար, եթե Մխիթարյանը մեկնի Բաքու, ապա անվտանգության ապահովման ռիսկեր կլինեն, հաշվի առնելով, որ նա ամբողջ աշխարհում ամենաազդեցիկ հայերից մեկն է, և պատմականորեն երկու երկների մեջ արյունալի դեպքեր են տեղի ունեցել»,-գրել է Daily Mail-ը:

BBC-ն գրում է, որ «Արսենալը» կանգնած է երկընտրանքի առաջ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանգիտական հարաբերություններ չկան երկար տարիներ ձգվող Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով»:

The Sun-ը շեշտում է, որ Հայաստանի հավաքականի ավագը երբեք չի խաղացել Ադրբեջանում: Լրատվամիջոցը նույնպես գրել է հայ-ադրբեջնական հարաբերությունների մասին և ավելացրել. «Սա նշանակում է, որ ոչ մի հայ չի կարող դիմել ադրբեջանական վիզա ստանալու համար և հակառակը: Նույնիսկ օտարերկրացիներին հայկական ազգանուններով արգելված է մուտք գործել Ադրբեջան:

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ կաջակցի Մխիթարյանին վիզա ստանալու հարցում, այնուամենայնիվ ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի կառավարության դիրքորոշումից, որը պետք է տրամադրի անվտանգության երաշխիքներ»:



Աղբյուրը

Դիտված նյութեր