Հայկական համակարգչային խաղեր․ ստեղծումը և զարգացումը - TopArm.Info

Լրահոս

понедельник, 13 мая 2019 г.

Հայկական համակարգչային խաղեր․ ստեղծումը և զարգացումը



Ի տարբերություն արևմտյան երկրների կամ Ճապոնիայի  , Հայաստանում համակարգչային խաղերի զարգացումը հին պատմություն չունի , մեզանում համակարգչային խաղերի շուկան լավ զարգացած չէ, կարելի է ասել՝ նման շուկա գրեթե չկա:
Սակայն որոշ խաղեր այնուամենայնիվ ստեղծվել են Հայաստանում, դրանք որակով և տարածվածությամբ   զիջում են միջազգային խաղերին, բայց ուշադրության արժանի են:
Մեզանում ստեղծված խաղերից է «Մեր բակը», որը ևս մեկ օրինակ է այն երևույթի, թե ինչպես է գրքի կամ ֆիլմի հիման վրա խաղ ստեղծվում:
Այն   բաղկացած է երեք մակարդակներից, որոնք համապատասխանում են ֆիլմի երեք մասերին: Ընտրելով «Մեր Բակը» ֆիլմի որեւէ հերոսի` խաղացողը պետք է որոշակի առաքելություն կատարի, որը բնականաբար ֆիլմի հետ է կապված:
Խաղը   թողարկել է  «Շարմ» ընկերությունը 2007 թվականին, մի խումբ ծրագրավորողների հետ համագործակցությամբ:
Այս խաղում լինելով Հրանտի դերում, խաղացողը փորձելու է լուծել բնակիչների մոտ առաջացած առօրյա խնդիրները, հաղթահարելով երեք մակարդակներ, որոնք բաղկացած են մի քանի մասերից: Առաջին մակարդակում Հրանտը պետք է օգնի Դոդոյին լուծել իր բնակարանային խնդիրը: Երկրորդ մակարդակում Հրանտը մտադիր է ամուսնանալ Իրայի հետ `փորձելով գրավել նրա սիրտը: Վերջին մակարդակում կան բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք Հրանտը ՝ նույն ինքը  խաղացողը , պիտի լուծի:
Հայկական արտդրության ևս մեկ խաղ կա շուկայում ՝ Երևան Դրայվը (անգլերեն՝ Yerevan Drive), 

այն առաջին հայկական եռաչափ խաղն է, որը շուկա է   դուրս եկել 2005 թվականի հուլիսի 31-ին:
 Երևան Դրայվում գործողությունները սկսվում են Օպերայի հարակից տարածքից:  Խաղը մրցարշավային է՝ մեքենաներով մրցություն, ժանրի բոլոր կանոններով։ Խաղի ընտրացանկը և երաժշտությունը հայերենով են։
Հայկական արտադրության մեկ այլ խաղ կա, որը սակայն ավելի տարածված է , խոսքը Hi Zinvor  խաղի մասին է , 



այն կարելի է բեռնել AppStore–ից և արդեն իսկ բեռնվել է մոտ 8.000 անգամ: Hi Zinvor–ում  որպես գլխավոր հերոս հանդես է գալիս հայ զինվորի կերպար։ Խաղի ժամանակ խաղացողը կատարում է տարբեր  մարտական առաջադրանքներ: Նա վազում է և այդ ընթացքում հաղթահարում ճանապարհին հանդիպող խոչընդոտները՝ թռնելու, սահանկման, աջ և ձախ շարժումների միջոցով: Հավաքում աստղերի տեսքով միավորներ, կռվում է և կրակում թշնամիներին:
 Խաղում կան էնեգիայի և առողջության ցուցանիշներ, որոնք խաղի ընթացքում սպառվում են և հավաքած միավորները կարելի է փոխարկել էներգիա տվող ծիրանի և զրահաբաճկոնի հետ:   : Ծիրանը իհարկե խաղին հայկականություն հաղորդող տարրերից է :  Խաղի հետ կապված մեկ այլ փաստ էլ կա , որը արժանի է ուսումնասիրման, այստեղ  թշնամին վերանում է ոչխարի մկկոցով, ինչը ուղիղ ակնարկ է մեր հարևան երկրի ՝ Ադրբեջանի զինված ուժերին, քանզի գաղտնիք չէ, որ հայկական միջավայրում ադրբեջանցիներին և հատկապես վերջիններիս զինծառայողներին ասոցացնում են ոչխարների հետ :

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Հայրապետյան


Copyright © 2019 տվյալ նյութը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը Toparm.info կայքին/հեղինակին պարտադիր է: