Ներմուծված մեքենաներ փոխադրող բեռնատարը կողաշրջվել է․ խոշոր վթար՝ Տավուշի մարզում - TopArm.Info

Լրահոս

воскресенье, 5 мая 2019 г.

Ներմուծված մեքենաներ փոխադրող բեռնատարը կողաշրջվել է․ խոշոր վթար՝ Տավուշի մարզում



Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:


Ըստ աղբյուրի՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:

Փաստի ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: