Նատալիա Օրեյրոն Երևանում համերգ տալու համար կեղծել է տարիքը - TopArm.Info

Լրահոս

четверг, 9 мая 2019 г.

Նատալիա Օրեյրոն Երևանում համերգ տալու համար կեղծել է տարիքը



ԵՐԵՎԱՆ —Ապրիլի 7-ին Օրեյրոյի համարեգը կայացավ շնորհիվ տարիքային մանիպուլյացիայի, որի մասին անկեղծացել է երգչուհին։

«Շատ էի ուզում Հայստանում համերգ տալ, բայց դեռ 60 տարեկան չկամ։ Գիտեի, որ Հայաստանում ընդունված չէ, որ հայտնի երգիչները գան ժիր ու եռանդուն տարիքում», — ժուժկալ ժպիտով խոստովանել է 41-ամյա Օրեյրոն։


Օրեյրոյի պրոդյուսեր Ալեխանդրո Գոնզալեսը բացատրել է, որ հայկական կողմին ներկայացրել են կեղծ ծննդական, որպեսզի թույլատրեն համերգը Համալիրում։


«Արդեն իհարկե ուշ է չեղարկելը, բայց եթե ժամանակին հասկանայինք այդ տրյուկը, իհարկե չէինք թողնի», — բացատրում են հայկական կողմի ներկայացուցիչները։ «Հայ հանդիսատեսը հոգեպես ի վիճակի չէ երիտասարդ միջազգային աստղեր տեսնել այդքան մոտիկից»։

Այժմ աշխատանքներ են տարվում Սթինգի համերգը կազմակերպելու ուղղությամբ, որը տեղի կունենա 2031-ին՝ երգահանի 80-ամյակից անմիջապես հետո։




Աղբյուրը՝ armcomedy.com