Ի՞նչ է էկոլոգիան - TopArm.Info

Լրահոս

среда, 1 мая 2019 г.

Ի՞նչ է էկոլոգիան




 Նախ հասկանանք, թե ինչ
  է  էկոլոգիան : Այն  կենսաբանության բաժին է, որն  ուսումնասիրում  է  օրգանիզմների  փոխհարաբերությունները  միմյանց  և  շրաջակա  միջավայրի  միջև: Էկոլոգիան  ունի  շատ  կարևոր  դեր  մարդկանց  գոյության  մեջ, առանց  էկոլոգիայի  չկա  ոչինչ, ու  ոչնիչ  էլ  չի  կարող  փոխարինել  դրան: Իսկ  ի՞նչ  ենք   մենք  անում:

Անկախության  առաջին  տարներին, երբ  հատվում  էին  ծառերը  տաքանալու  համար, դա  ինչ-որ  տեղ  ընդունելի  էր, բայց  հիմա  ծառերը  հատվում  են  զուտ
  հատողներին  եկամուտ  բերելու  համար: Մայրաքաղաքում ,ինչու  չէ, ամբողջ  երկրում  կուտակված  է  աղբ, օդը  աղտոտված  է, և  դա  են  վկայում  ագռավները, որոնք  եկել  են  երգող  թռչուններին  փոխարինելու, մեծ  քանակությամբ  ագռավների  թռչելը  էկոլոգիական  վատ  վիճակի  ցուցանիշ  է: Կամ  որքան  կենդանիներ  են  սպանվում  ամեն  օր, որպեսզի  ապահովեն  մի   աստղի  պարզապես  <<մորթե>>  քմահաճույքը: 20-րդ  դարում  25  անգամ  ավելացել  է  ձկնորսությունը: Անհետացել  են  105  տեսակի   կաթնասուններ, 136  տեսակի  թռչուններ  և  հիմա  Հայաստանի  բնաշախարհի  մոտ  60%-ը  վտանգված  է:Աղտոտումներ, որոնց  հիմնական  պատճառն  են  քիմիական  գործարանները, ծովափերում  նավթի  պատճառով  վերանում  է  ջրային  աշխարհը, ինչպես  նաև  համար  մեկ  աղտոտիչներ  են    կենցաղային  թափոնները:
 
Ես  ուզում  եմ, որ  ոչ  միայն  գիտնականները, այլև  ամբողջ  մարդկությունը  գիտակցի,  որ կյանքը  մոլորակի  վրա  կշարունակվի  կամ  կդադարի  մարդու  իսկ  մեղքով:

Դիտված նյութեր