Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է - TopArm.Info

Լրահոս

воскресенье, 5 мая 2019 г.

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է



Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն