Սեքսը կարող
է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ,
որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են:
Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից կամավոր հրաժարվում են ոչ թե որոշակի ժամանակով,
այլ ընդմիշտ:

Կուսակրոնությունը
ոչ սեփական ցանկությամբ կամ որպես գիտակցված որոշում շատ առասպելացված թեմա է: Սակայն
իրականում ոչ կույս քաղաքացիներից յուրաքանչյուրը կյանքի որոշակի հատվածում սեփական
անձի հետ եղել է միայնակ, երբեմն էլ այն եղել է երկարատև:
Հնարավոր է,
այդ քաղաքացիներից մեկը նաև Դուք եք եղել: Եվ, հավանաբար, այդ ընթացքում Ձեզ հետ ոչինչ
չի պատահել. ոչինչ չի ընկել, չի խանգարվել, Դուք չեք մոռացել, թե ինչպես է «այն» տեղի
ունենում, և Դուք հիստերիկ չեք դարձել:
Առանց սեքսի
կյանքի հիմնական բացասական կողմը ժամանակակից հասարակության մեջ, թերևս, ստերեոտիպների
առկայությունն է: Ինչպիսին է, օրինակ, «Դու պետք է սեքսով զբաղվես» :
Այս ստերեոտիպի
համաձայն, եթե Դուք չեք կարող կամ չեք ուզում փնտրել այն, Ձեզ հետ ինչ-որ մի բան այն
չէ: Չէ՞ որ սեքսն անհրաժեշտ է ցանկացած սեռահասուն անձին: Առանց այդ էլ սեքսի պակասից
խաթարված հոգեկանի ֆոնին այս սահմանումն առաջացնում
է տարածված կոմպլեքս, այն է .«Բոլորի կյանքում սեքս կա, իսկ ինձ հետ ինչ-որ բան այն
չէ»: Եվ մարդիկ, ովքեր իրենց խառնվածքի կամ իրենց լիբիդոն արվեստում կամ ծանր ֆիզիկական
աշխատանքում սուբլիմացնելու շնորհիվ հրաշալի գոյատևում են առանց ինտիմ կյանքի, սկսում
են անհանգստանալ և ձեռնարկել չմտածված և տվյալ իրավիճակում բացարձակ ավելորդ արարքներ:
Ինչու՞ սեքս
չկա
Այսպիսով, արդյո՞ք
նորմալ է , թե ոչ, եթե սեռական հարաբերությունները կյանքի տվյալ պահին Ձեզ մոտ բացակայում
են: Ճիշտ պատասխանը գիտեք միայն Դուք:
Իհարկե, այդ
«ամենաճիշտ պատասխանն» ինքնուրույն չեք գտնի: Այդ պատճառով սեփական անձը հասկանալու
համար պետք է պատասխանեք հետևյալ հարցերին.
Ինչու՞ և ինչքա՞ն ժամանակ են ինձ մոտ մոտ բացակայում սեռական հարաբերությունները:
Մի բան է, եթե
դրանք Ձեզ մոտ բացակայում են, որովհետև ավարտվել են հարաբերությունները, իսկ պատահական
կապեր Դուք չեք սիրում, մի այլ բան է, եթե սեռական կյանքը բացակայում է հին հոգեբանական
վնասման հետևանքով, որից հետո ինտիմ հարաբերությունների միտքը ուղղակի սարսափեցնում
է:
Վերջին դեպքում
լավագույն տարբերակը մասնագետին դիմելն է, այսպիսի խնդիրներն ինքնուրույն չեն անցնում,
իսկ սեռական կյանքն, ավաղ, կարող է այդպես էլ չլինել:
Ի՞նչ եք զգում
սեքսի բացակայության ժամանակ:
Իրականությունն
այսպիսին է. սեքսի պահանջը յուրաքանչյուրիս համար անհատական է. օրը 3 անգամից մինչև
3 ամիսը մեկ անգամ: Եվ այն, որ մեկի համար համարվում է սեքսի լրիվ բացակայություն,
մյուսի համար կարող է լինել գերհագեցած ինտիմ կյանք:
Ավելին, սեքսի
նկատմամբ պահանջը փոխվում է կյանքի ընթացքում և տարբեր գործոնների ազդեցությամբ՝ տարիք,
հորմոնալ ֆոն, առողջական վիճակ, սեփական կյանքով կամ մարմնով բավարարվածություն, խնդիրներ
զուգընկերոջ հետ և այլն:
Հնարավոր է
19 տարեկանում առանց սեքսի Դուք չէիք կարող ապրել նույնիսկ մեկ շաբաթ, իսկ 30-ում հանգիստ
կարող եք կես տարին անցկացնել առանց սեքսի և դա Ձեզ չվրդովվեցնի:
Այդ պատճառով
ավելի կարևոր է ոչ թե «ինչու՞ ինձ մոտ սեքս չկա», այլ «ինչպե՞ս եմ ես առանց դրա ինձ
զգում»: Այսինքն կարևոր են սեփական ինտիմ կյանքի բավարարվածության չափանիշները:
Քանի որ սեռական
հարաբերությունները ոչ միայն ներթափանցող շփումն է, այդպես չէ՞:
Ու՞մ կարելի
է իսկապես լիարժեք կյանք վարող համարել ՝ամուսնական զույգի՞ն, որոնց համար միմյանց
ֆիզիկական ջերմություն տալը միայն բավարար է երջանիկ զգալու համար, թե այն մարդը, ով
ամեն օր փոխում է զուգընկերոջը և ոչ մեկով բավարարված չէ:
Այսպիսով «կյանքն
առանց սեքսի » բառակապակցությունը ճիշտ է փոխարինել «իմ կյանքն առանց սեքսի» արտահայտությամբ, եթե զգում եք, որ անձամբ Ձեզ համար սեքսը բավարար
չէ Ձեզ լիարժեք զգալու համար:
Պատճառները
Այսպիսով, եթե
Ձեր կյանքում սեքս չկա, ժամանակն է Ձեզ հաջորդ
հարցը տալ. «Եթե Դուք ուզում եք սեռական հարաբերություններ Ձեր կյանքում , ապա ո՞վ
և ի՞նչն է խանգարում նրանց առկայությանը Ձեր
կյանքում Ձեր ուզած քանակությամբ և ձևով»:
Եթե Դուք կարողանաք
պարզել իրական պատճառները, Դուք կկարողանաք նաև գտնել դրանք վերացնող ուղիները: Միայն
թե չափազանց հեշտ հարցերի վրա կանգ մի առեք:
«Որովհետև տեսադաշտում
տղամարդ չկա» պատասխանը տեղին չէ: Սա սեփական եսի հետ անկեղծ խոսակցության սկիզբն է
և ոչ վերջը:
Տեսադաշտում
իսկապե՞ս տղամարդ չկա, թե չկա նա, ով Ձեզ դուր կգա: Թե տղամարդիկ շատ են, պարզապես նրանց մեջ չկա նա,
ում կկարողանայիք սիրել, քանի որ առանց սիրո Դուք սեքսով չեք զբաղվում: Միգուցե Դուք
չեք կարող սեքսով զբաղվել ձեզ դուր եկած մարդու հետ, քանի որ ամաչում եք ինքներդ Ձեզնից:
Այդ դեպքում
ինչու՞ եք Ձեզնից ամաչում և ի՞նչ կարող եք անել, որպեսզի ձեզ սիրեք:
Իսկ եթե Ձեր
շրջապատում իսկապես չկան տղամարդիկ, ապա Դուք ի՞նչ եք անում, որ նրանք հայտնվեն կամ
շրջապատը փոխվի:
Պարզ է, որ
մի շարք դեպքերում լինում են իրավիճակներ, երբ սեքսը ցանկալի է, սակայն հնարավոր չէ
օբյեկտիվ պատճառներով: Սակայն նման իրավիճակները տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ
են:
Հիմնականում
սեփական սեռական կյանքը բարեփոխելը լիովին հնարավոր է:
Ի՞նչ անել
Իսկ առայժմ,
եթե Ձեր կյանքում տեղի է ունեցել սեքսի հարկադրական կամ կամավոր բացակայություն, որը
Ձեզ չի բավարարում, ապա կարելի է .
լիբիդոյի սուբլիմացում
՝ արվեստի հրաշալի գործերի ստեղծմամբ կամ գործնական բանակցություններում հրաշքներ գործելով:
ֆիզիկական ակտիվ
կյանքի վարում՝ թույլ չտալով, որ մարմինը
«քնի» կամ «տխրի»: Սակայն միշտ պատրաստ լինել, որ հարմար ժամանակ սիրո գիշերից չհրաժարվել՝
ցելյուլիտի կամ չսափրած ոտքերի պատճառով:
ուսումնասիրել
սեփական սեքսուալությունը:
վերլուծել սեքսուալ
անցյալը և ապագայի համար եզրահանգումներ անել: Զուգընկերների
մեջ ի՞նչն էր Ձեզ բավարարում կամ չէր բավարարում: Ի՞նչ չափանիշներով եք դուք նրանց
ընտրել, կամ նրանք Ձեզ: Սեքսի մեջ ի՞նչն էր Ձեզ դուր գալիս և ինչը՝ոչ: Եվ ամենագլխավորը. ի՞նչ կուզենայիք ապագայում և
ինչպե՞ս եք պլանավորում դրան հասնել:
այցելեք հոգեթերապևտին և/կամ սեքսոլոգին, որոնք կօգնեն Ձեզ վերլուծել սեփական եսը և հարթել
սեռական կյանքը:
կարոտել սեքսը
և վայելել այն նախնադարյան կրքով, երբ «լճացումն» ավարտվի:
աղբյուրը