Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում ընդդիմության ձևավորմանը - TopArm.Info

Լրահոս

среда, 8 мая 2019 г.

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում ընդդիմության ձևավորմանը




ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ են ի հայտ գալիս, ինչի արդյունքում ուժեղ ընդդիմադիր ուժ է ձևավորվում: Նա նաև նշել է, որ պատրաստվում է մասնակցել այդ ընդդիմության ձևավորմանը: Այս մասին Քոչարյանը խոսել է Рейтер-ի հետ զրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«Այո, իհարկե»,-ասել է Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք մասնակցել ընդդիմության աշխատանքներին:


Ինչ վերաբերում է անցած տարվա տեղի ունեցած ակցիաներին, Քոչարյանը կարծիք է հայտնել, որ դա պայմանավորված էր հասարակության մոտ կուտակված դժգոհությամբ և փոփոխություններ տեսնելու ցանկութամբ. «Ես այն չէի անվանի հեղափոխություն, քանի որ լայն  իմաստով որևէ բան չփոխվեց երկրում: Թերևս բացառություն է միայն այն, որ ի հայտ եկավ մեծ ագրեսիա՝ հասարակության շրջանում և պոպուլիզմ ու դիլետանտիզմ՝ ղեկավարության»,-ասել է Քոչարյանը:



Աղբյուրը

Դիտված նյութեր