Ի՞նչ մակնիշի ավտոմեքենա է վարում Լևոն Քոչարյանը - TopArm.Info

Լրահոս

среда, 15 мая 2019 г.

Ի՞նչ մակնիշի ավտոմեքենա է վարում Լևոն Քոչարյանը



Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, վարում է Ռոլս-Ռոյս մակնիշի ավտոմեքենա:

«Հասկանո՞ւմ եք, երբ որ մարդը Ռոլս-Ռոյսի պատուհանից է երկրին նայում, այդպես է՝ երկիրը ծաղկած է: Տարեկան 50-100 հազար արտագաղթ ունեցող երկիրը, որտեղից մարդիկ ուղղակի փախնում են, էդ իր համար ծաղկած է: Մարդը, որը ծակ կոշիկ չուներ, հետո Ռոլս-Ռոյսով է ման գալիս կամ այլ թանկարժեք մեքենաներով…»,- ասել է  Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք նաև, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում  ասել էր. «Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ գուցե»: