Դատարանը որոշում կայացնում է միանձնյա. Հայկ Ալումյանը՝ Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշման մասին - TopArm.Info

Լրահոս

понедельник, 20 мая 2019 г.

Դատարանը որոշում կայացնում է միանձնյա. Հայկ Ալումյանը՝ Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշման մասին





Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը չի ստացել վարույթը կասեցնելու և գործը ՍԴ ուղարկելու որոշումը:  Փաստաբան Հայկ Ալումյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանություն կանեն ՍԴ-ի որոշումը ստանալուց հետո միայն: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե դատավորը որոշումը կայացրել է առանց տուժող կամ տուժողի կողմի իրավահաջորդներին տեղյակ պահելու, Հայկ Ալումյանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված գործողություններն անելիս դատարանը որոշում կայացնում է միանձնյա՝ առանց դատական նիստ հրավիրելու: Ավելին, ողջ ընթացքում նրանք պնդել են, որ նիստերն անցնեն դռնբաց, ինչին սակայն մշտապես դեմ է արտահայտվել դատախազությունը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար: Նա հավելել է, որ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին: