Հայ հայտնիներ, ովքեր այժմ շատ ավելի գեղեցիկ են, քան ավելի երիտասարդ տարիքում. (Լուսանկարներ) - TopArm.Info

Լրահոս

Loading...

понедельник, 6 мая 2019 г.

Հայ հայտնիներ, ովքեր այժմ շատ ավելի գեղեցիկ են, քան ավելի երիտասարդ տարիքում. (Լուսանկարներ)



Այսօր ձեզ ենք ներկայացնում 7 հայտնիների, ովքեր ակնառու արտաքնային փոփոխությունների են ենթարկվել տարիների ընթացքում և ներկայումս ավելի գեղեցիկ են, քան ավելի երիտասարդ տարիներին․․․

1.Սիրուշո 

Սիրուշոյի պարագայում հարկ է նշել, որ նա երբեք էլ տգեղ չի եղել, պարզապես շոու բիզնես նա մուտք գործեց դեռահաս տարիներին, ու նրա արտաքնային բնական տրանսֆորմացիայի ողջ ցիկլն անցավ մեր աչքի առաջ․․․



Տարիների ընթացքում նա դարձավ ավելի կանացի, անհարթություններն ու դեռահասության կլորիկությունն անհետացան, և Սիրուշոն այժմ շատ գեղեցիկ ու համաչափ դիմագծերով և կառուցվածքով կին է․․․

2. Լիլու



Դժվար է հստակ նշել, թե կոնկրետ ինչի հաշվին է Լիլուն հասել այս արդյունքին, բայց մի բան ակնհայտ է. նրա արտաքինը հիմա շատ ավելի նուրբ ու գրավիչ է, քան ավելի երիտասարդ տարիքում։ Գուցե Լիլուն պատկանում է կանանց այն տեսակին, ովքեր կոնյակի նման ժամանակի հետ միայն ավելի են լավանում․․․

3․ Իվետա Մուկուչյան


Իրական կյանքում Իվետային տեսած ցանկացած ոք կփաստի, որ նա շատ ավելի նուրբ ու գեղեցիկ է, քան մենք սովոր ենք տեսնել նրան էկրաններից ու ամսագրերի լուսանկարներից․․․



Հավանաբար Իվետան պարզապես ֆոտոգենիկության խնդիր ունի, ու տարիների ընթացքում ոչ թե նրա արտաքինն է շեշտակի փոխվել՝ որպես այդպիսին, այլ նա սովորել է ավելի ճիշտ աշխատել տեսա ու ֆոտոխցիկների առջև՝ ավելի շահեկան լույսի ներքո ցուցադրելով իր արտաքինը։ Արդյունքը, կարծում եմ, ակնհայտ է․․․

4․ Շուշաննա Թովմասյան


Շուշաննայի դեպքում գործ ունենք մոտավորապես նույն երևույթի հետ, ինչ Սիրուշոյի դեպքում. նա հայտնի դարձավ շատ երիտասարդ տարիքում, երբ նրա արտաքինը դեռ վերջնականապես չէր ձևավորվել․․․



Բացի դրանից, նրա գեղեցկությանն ամենևին չէր նպաստում իր դերը, որտեղ նա մշտապես լացում էր, տխուր էր ու նույնիսկ ուներ շատ տգեղ մականուն՝ Անլվա…



Սակայն սերիալը վերջացավ, տարիներն անցան, Շուշաննան մեծացավ և այժմ մեզ ներկայանում է որպես նուրբ ու գեղեցիկ օրիորդ, ով ասես ստեղծված լինի դիսնեյյան ինչ-որ արքայադստեր կերպար մարմնավորելու համար․․․


5․ Լիլիթ Հովհաննիսյան



Շատերը մատնանշում են այն հանգամանքը, որ Լիլիթ Հովհաննիսյանը մեր շոու բիզնեսում պլաստիկ վիրահատությունների ամենաշատ ենթարկված աստղն է, սակայն ի՞նչ էական է դա, գրողը տանի․․․




Չէ՞ որ անկախ նրանից, թե ինչ վիրահատություններ է արել Լիլիթը, ակնհայտ է, որ արդյունքն առավել քան հաջողված է, և Լիլիթ Հովհաննիսյանը տարիների ընթացքում դարձել է մեր էստրադայի ամենացանկալի ու գեղեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Նպատակն արդարացնում է միջոցները․․․

6․ Նազենի Հովհաննիսյան


Նազենի Հովհաննիսյանին կարելի է գովել, գովել, գովել ու էլի գովել։ Այս կինը երբեք չի դադարում ինքնազարգացման ու ինքնակատարելագործման տքնաջան աշխատանքը և տարիների ընթացքում միայն բարելավում է իր բոլոր առավելություններն ու հղկում թերությունները։ Սա նույնքան ճիշտ է և՛ նրա արտաքին տեսքի վերաբերյալ, և՛ պրոֆեսիոնալիզմի ու անհատականության․․



Դրա համար էլ զարմանալի ոչինչ չկա, որ Նազենին տարեցտարի ավելի է գեղեցիկ ու գրավիչ է դառնում։ Կարծում եմ, որ Նազենիի պարագայում կարելի է վստահ լինել, որ նա չի դադարելու հիացնել ու էտալոն լինել, այդ թվում նաև գեղեցկության, ո՛չ 2, ո՛չ 10, ո՛չ էլ 20 տարի անց․․․

7․ Լուիզա Ներսիսյան


Լուիզան բացառիկ կին է, ու միայն գլուխ կարելի է խոնարհել նրա տաղանդների և ինքնակատարելագործման հաջողված փորձի առջև։ Լուիզային ես հիշում եմ դեռ մի 10-15 տարի առաջ հեռարձակվող «Թաքնված տեսախցիկ» շոուից, որը պահմտոցի էր կոչվում․․․



Դա այնքան վաղուց էր, որ այսօր այդպես էլ չկարողացա համացանցում գտնել կադրեր դրանից, բայց ով տեսել է Լուիզային այն ժամանակ, ու ով համեմատում է նրան այսօրվա Լուիզայի հետ,



կարող է ասել, որ մեր առջև ասես Անդերսենի անճոռնի ճուտիկի հեքիաթի իրական տարբերակը լինի․․․



Ու այսօր իրոք դժվար է պատկերացնել, որ մեր բեմի ամենագեղեցիկ ու գրավիչ կանանցից մեկը ժամանակին այն տգեղ աղջիկն էր, ով մարդկանց գլխներին օյիններ էր խաղում թաքնված տեսախցիկների օբյեկտիվի առջև․․․



Աղբյուրը
Loading...