Գաղտնի և ամոթալի հաճույքների հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար - TopArm.Info

Լրահոս

вторник, 14 мая 2019 г.

Գաղտնի և ամոթալի հաճույքների հորոսկոպ կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար




Յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, տարիքից և մաշկի գույնից, բնավորության իր առանձնահատկություններն ու նախընտրություններն ունի։ Բայց եթե որոշ առանձնահատկություններով մենք հպարտանում ենք և ի ցույց դնում դրանք, ապա մյուսները թաքցնում ենք բոլորից՝ դրանք համարելով ամոթալի և նույնիսկ լպիրշ։

Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները մի ընդգծված ամոթալի գիծ ունեն։ Նրանք սիրում են ընդհատել զրուցակցին, որպեսզի պատմեն իրենց հետաքրքիր պատմությունը։ Ինչ էլ որ նրանք պատմում են, անպայման գույներ են ավելացնում և մի թեթև հորինում։ Երբեմն Խոյն այնքան է տարվում, որ ինքն էլ սկսում է հավատալ իր հորինած պատմությանը։ Իսկ դա խոսում է նրա ինքնասիրահարվածության մասին, որը ամոթալի հատկություն է և որից պետք է ազատվել։

Ցուլ
Ցուլերը անհավանական աշխատասիրություն և համառություն ունենալով հանդերձ, ձգվում են դեպի ծուլությունն ու հնարավոր բոլոր վայելքները։ Ցուլերը հակվածություն ունեն շատակերության։ Նրանք գիշերվա կեսին էլ կարող են վեր կենալ, որպեսզի սառնարանից ապուխտի մի համեղ կտոր հանեն և ուրախացնեն իրենց դրանով։ Բացի դրանից նրանք գաղտնի էրոտոման են, որոնք հաճախ երկակի կյանք են վարում միայն նրա համար, որպեսզի մշտապես վայելեն սեռական հաճույքները։
Երկվորյակ

Երկվորյակների շատախոսության մասին լեգենդներ են պտտվում։ Այս մարդիկ այնքան են սիրում շփվել, որ հաճախ չափերն անցնում են, սկսելով քննարկել մարդու նույնիսկ ինտիմ մանրամասները՝ նրա մեջքի հետևից։ Բայց ամենաամոթալին այն է, որ եթե Երվորյակը պատմելու բան չունի, նա սկսում է հորինել և հետո տարածել իր հորինած պատմությունը աշխարհով մեկ։

Խեցգետին
Քչերը գիտեն այն մասին, որ խեցգետիններն իսկական մանիպուլյատորներ են։ Քնքշանքն ու խնամքը, որով նրանք շրջապատում են մարդկանց, ոչ այլ ինչ են քան թաքստոց։ Դրանով նրանք մտնում են մարդու հոգու մեջ և կարևոր ու արժեքավոր տեղեկություններ են ստանում, որոնք հետո օգտագործում են ի շահ իրենց։ Խեցգետինը նաև շատ դեպրեսիվ է։ Երբ նրա հոգում խաղաղություն չի տիրում, նա իր բացասական աուրան տարածում է շրջապատի վրա։ Նա գտնում է, որ եթե ինքը վատ է, ուրեմն մնացած բոլորը պետք է վատ լինեն։

Առյուծ
Առյուծները նույնպես ամոթալի հատկություն ունեն։ Այս մարդիկ ինքնահաստատվում են ուրիշների հաշվին։ Նրանք սիրում են զգալ մյուսների նկատմամբ իրենց գերակայությունը, սիրում են նաև զգալ, որ շրջապատողներն իրենց նախանձում են։ Հանուն դրա Առյուծներն ամեն բանի պատրաստ են։ Բացի այդ մտերիմները ճանաչում են Առյուծներին որպես իսկական եսասերների։ Գտնվելով նման մարդու կողքին, չպետք է թույլ տաք, որ նա ձեր գլխին նստի, այլապես նրան քշելը դժվար կլինի։

Կույս
Այս նշանի տակ ծնվում են հաշվենկատ և հիշաչար մարդիկ։ Նրանք հաստատ գիտեն իրենց նպատակը և դրան հասնելու համար կարող են քայլել ուրիշների վրայով։ Նրանք երբեք ուղիղ չեն գործում։ Նրանք խորամանք քայլեր են մտածում։ Սակայն դրա հետ մեկտեղ երբեք ոչ ոք չի կարողանում Կույսին «բռնացնել» ստոր քայլի մեջ։ Այդ զգացողությունից Կույսերը գերագույն հաճույք են ստանում։ Իսկ եթե դուք նրանց նեղացնեք, նրանք դա հավերժ կհիշեն և չեն ների ձեզ։

Կշեռք
Կշեռքները գաղտնի էրոտոման են։ Նրանց ձգում է սեքսուալ և գրգռիչ ամեն բան։ Սեռական հաճույքի համար նրանք շատ բանի են պատրաստ, անգամ ընտանիք քանդելու։ Կշեռքները նաև հիվանդագին սեր ունեն փողի նկատմամբ։ Հանուն ֆինանսական բարօրության նրանք պատրաստ են նույնիսկ հանցագործության գնալ։

Կարիճ
Աստղաբաններն ասում են, որ Կարիճները սև հոգի ունեն։ Նրանք հակվածություն ունեն սև մոգության նկատմամբ։ Նրանց դուր է գալիս մարդկանց մանիպուլացնելը, նրանց իրենց կամքին ենթարկելը և այդպիսով հասնել այն ամենին, ինչին իրենք ձգտում են։ Նման պահերին Կարիճները զգում են իրենց զորությունը և վայելում են դա։

Աղեղնավոր
Աղեղնավորներին բոլորը շատ շփվող են համարում։ Սակայն գործնականում նման մարդու հետ շփումը շատ ժամանակ ժամանակ վատ հետևանքների կարող է բերել։ Բանն այն է, որ Աղեղնավորները սիրում են ինտրիգներ։ Բացի այդ, ստորությունը նրանց համար սովորական բան է։ Օրինակ, Աղեղնավորը կարող է գայթակղել ընկերոջ կնոջը կամ ընկերոջ՝ իրեն վստահված գաղտնիքը բացել մեկ ուրիշի մոտ։ Հնարավոր է, որ նրանք չէին ցանկանա շրջապատին ցավ պատճառել, բայց դա նրանց էությունն է, որից իրենք գաղտնի հաճույք են ստանում։

Այծեղջյուր
Այծեղջյուրները հայտնի կարիերիստներ են։ Սրանք բավական ժլատ մարդիկ են, որոնք հանուն փողի պատրաստ են գնալ ցանկացած ստորության։ Ավելին, հոգու խորքում նրանք նրանք կուրախանան, եթե կարողանան հարստանալ մեկ ուրիշին խաբելու արդյունքում։ Նրանք երջանկանում են փողի առատությունից և միևնույն ժամանակ չեն սիրում ինչ–որ մեկին փող տալ, քանի որ շատ ժլատ են։ Եթե նրանք նույնիսկ պարտքով փող են տալիս, ապա միայն մեծ տոկոսներով։

Ջրհոս
Ջրհոսներն ամեն ինչում շահ են փնտրում և երբեք խղճի խայթ չեն զգում, եթե հանուն շահի ստիպված են լինում խաբել ինչ որ մեկին կամ անցնել նրա վրայով։ Սրանք ցինիկ մարդիկ են, որոնց չի հետաքրքրում շրջապատի մարդկանց ճակատագիրը։ Իրենց սիրելիների համար նրանք առավելագույն հարմարավետություն են ապահովում, նույնիսկ եթե դրանից կարող են տուժել ուրիշները։ Բացի այդ նրանք չեն կարողանում անտարբեր մնալ վնասակար հաճույքների նկատմամբ, ինչպիսիք են ալկոհոլը կամ թմրանյութերը։

Ձկներ
Այս նշանի ներկայացուցիչները հայտնի երևակայողներ են։ Թե ինչ անառակ մտքեր կարող են անցնել նրանց գլխով գիտեն միայն իրենք՝ Ձկները, քանի որ իրենց երևակայություններով նրանք կիսվում են միայն իրենց շատ մտերիմ մարդկանց հետ։ Ձկները նույնպես գաղտնի էրոտոմաններ են։ Բացի այդ նրանք խաբեբա են և կեղծավոր։ Նրանք երազում են ապրել ուրիշների հաշվին և հանուն դրա կարող են տարիներով և տասնամյակներով ձևացնել թե սիրում են և հավատարիմ են։ Բայց իրականում նրանք լրիվ ուրիշ հաճույքների և այլ մարդու մասին են երազում իրենց կողքին։