Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Փերիս Հիլթոնի նոր տեսահոլովակում - TopArm.Info

Լրահոս

вторник, 7 мая 2019 г.

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Փերիս Հիլթոնի նոր տեսահոլովակում




Հայտնի բարձրաշխարհիկ տիկին և մոդել Քիմ Քարդաշյանը, որը ցանկանում է փաստաբան դառնալ, միշտ եղել է երգչուհի և սկանդալային գեղեցկուհի Փերիս Հիլթոնի մոտ ընկերուհին: Այժմ Քիմը Փերիսի հետ նկարահանվել է նրա նոր տեսահոլովակում:

Երգը, որի տեսահոլովակում ընկերուհիները կներկայանան միասին, համատեղ աշխատանքի համար խորհրդանշական անուն ունի՝ Best friend’s Ass: Տեսահոլովակի նկարահանումներն ընթանում են Լոս Անջելեսում, սակայն պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ:


Փերիս Հիլթոնն իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա Քիմ Քարդաշյանի հետ է: «Գաղտնի ծրագիր»,- մեկնաբանել է այն աստղը:

Բայց նրանց համագործակցությունը մեծ գաղտնիք չէ, քանի որ ցանցում են հայտնվել նաև պապարացիների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ:



Medimall-գրում է․

Դիտված նյութեր