Հաճելի սեքս ունենալու 7 կանոն (18+) - TopArm.Info

Լրահոս

четверг, 16 мая 2019 г.

Հաճելի սեքս ունենալու 7 կանոն (18+)



Մենք բոլորս ունենք մեծ ու փոքրիկ բարդույթների մի ամբողջ հավաքածու, բայց երբ գործը հասնում է սեքսին, պետք է մոռանալ դրանց մասին: Մոռացիր «Մի նայիր ազդրերիս, ցեյլուլիտ ունեմ» կամ «Գիտեմ, որ կուրծքս փոքր է» արտահայտությունների մասին:

Հիշիր, որ տղամարդը լավագույն ընկերուհիդ կամ հոգեբանդ չէ: Նրա պարտականությունների մեջ չի մտնում հանգստացնել քեզ կամ սփոփել: Մի պահ քեզ իր տեղը դիր` ինչպե՞ս քեզ կզգայիր, եթե նա անընդհատ բողոքեր իր թերություններից: Թուլացիր ու հաճույք ստացիր:


Գրգռիր նրան

Քո առաքելությունն է այնպես անել, որ նա այրվի ցանկությունից: Բայց խոսքը չի գնում միայն սեռական օրգանների ստիմուլյացիայի մասին: Խորը դեկոլտե, հրահրող հայացք, ոտքը գցած մյուս ոտքին: Ինքդ լավ գիտես, թե ինչպես նրան «հունից հանել»: Սովորիր չշտապել և այնպես անել, որ նա անհամբեր սպասի, թե երբ եք հայտնվելու անկողնում:

Թույլ տուր, որ նա նայի

Տղամարդու գրգռման մեխանիզմն անմիջականորեն կապված է աչքերի հետ: Էլ ինչու՞ նրան զրկես այդ հաճույքից. թույլ տուր, որ նա նայի: Ընտրիր գրգռող դիրքեր, ճկիր մեջքդ, սեղմիր կուրծքդ ձեռքերով և մի փակիր աչքերդ: Դրանից ինքդ էլ հաճույք կստանաս:

Ուսումնասիրիր նրա էրոգեն գոտիների աշխարհագրությունը

Տղամարդու մարմինը կնոջ մարմնի պես էրոգեն գոտիների քարտեզ է, ուստի մեղք է արհամարհել այն: Ուսումնասիրիր նրա մարմինը, բացահայտիր այն «կոճակները», որոնց սեղմելիս նա կխենթանա:

Պարզ արտահայտվիր

Խորամանկությունը կայանում է սեփական ցանկությունների բարձրաձայնման մեջ: Վոկալային կարողությունները կարող են տղամարդուց հերոս դարձնել: Հուշիր նրան, թե ինչպես քեզ ճիշտ հաճույք պատճառի, ուղղորդիր նրա շարժումները: Ժամանակի հետ կսովորես հաղթահարել բարդույթներդ, ինչը սեքսն ավելի լավը կդարձնի:

Թույլ տուր, որ թուլանա

Անկախ ամեն ինչից տղամարդիկ հաճախ են կասկածում սեփական տղամարդկության վրա, ուստի գովիր նրան և իր կարողությունները, չէ՞ որ կողքիդ աշխարհի լավագույն տղամարդն է:

Նախաձեռնությունը ձեռքդ վերցրու

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ ստիպված են առաջին քայլն անել: Իրականում սիրելիդ պետք է իմանա, որ դու էլ ես ցանկանում իր հետ սեքսով զվաղվել:





Դիտված նյութեր