Օվկիանոսից հավաքված աղբով կետի 24 մետրանոց պատկերաքանդակ են ստեղծել - TopArm.Info

Լրահոս

суббота, 4 мая 2019 г.

Օվկիանոսից հավաքված աղբով կետի 24 մետրանոց պատկերաքանդակ են ստեղծել


Ֆիլիպիններում պլաստիկ աղբից քանդակագործը կետի 24 մետրանոց պատկերաքանդակ է ստեղծել՝ անվանելով «Սատկած կետի լացը»: Այսպես նա ցանկացել է հասարակության ուշադրությունը սևեռել օվկիանոսների աղտոտվածության խնդրի վրա:


«Արձանը» ստեղծել են լողափի աղբով, պլաստմասսայե շշերով: Դա արվել է այն բանից հետո, երբ մարտին Ֆիլիպինների ափերից մեկում հայտնաբերված կետի ստամոքսից 40 կգ աղբ հանեցին:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով` տարեկան շուրջ 100 000 ծովային կենդանի սատկում է օվկիանոսների աղտոտվածության պատճառով: