Աննա Հակոբյանը հիացրել է Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարներին - TopArm.Info

Լրահոս

loading...

среда, 10 апреля 2019 г.

Աննա Հակոբյանը հիացրել է Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարներին



 ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile – Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել ամերիկյան Fox 11 հեռուստաընկերությանը: Այս մասին հաղորդում է Աննա Հակոբյանի գրասենյակը:

Հարցազրուցյը տեսագրվել է Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի շրջանակներում: Հարցազրույցի առաջին հատվածում հաղորդավարուհին ներկայացրել է ՀՀ վարչապետի տիկնոջ կենսագրությունը, գործունեությունը. նա հիանում է այն փաստով, որ և՛ Աննա Հակոբյանը, և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներ են:

«Կցանկանայի տեսնել Հոլիվուդը, օվկիանոսը, նաև կցանկանայի քայլել Լոս Անջելեսի փողոցներով, որպեսզի զգամ քաղաքի ոգին: Ես չգիտեմ, թե դա ինչպես է ստացվել, բայց ես մանկուց միշտ երազել եմ լրագրող դառնալ»,- ասել է Աննա Հակոբյանը:


Այնուհետև հաղորդավարուհին նրան հարցրել է, թե ինչպե՞ս հաջողվեց հեղափոխություն անել, ինչին ի պատասխան` Աննա Հակոբյանն ասել է.

«Մասնակցում էին մեծ թվով կանայք, իրենց երեխաների հետ: Հեղափոխության օրերին հայ կանայք կանգնել էին փողոցներում որպես խաղաղության և սիրո երաշխավոր»:

Հարցազրույցի ավարտից հետո տաղավարում հաղորդավարները զրույցի ժամանակ նշել են, որ Աննա Հակոբյանին հայերեն խոսելու հնարավորություն է տրվել, սակայն վերջինս խոսել է անգլերեն:

«Նա պարզ և հասարակ մարդ է, երիտասարդ է, ունի 4 երեխա»,- ասել է հաղորդավարուհին:



Նյութի աղբյուրը՝ vnews

loading...