Հայաստանում պատմական հուշարձանները որոշ գյուղապետերի համար ծառայում են, որպես զարգացող բիզնեսի տեսակ: - TopArm.Info

Լրահոս

вторник, 30 апреля 2019 г.

Հայաստանում պատմական հուշարձանները որոշ գյուղապետերի համար ծառայում են, որպես զարգացող բիզնեսի տեսակ:



Շիրակի մարզում, կրկին բողոքի ալիք է բարձրացել: Գուսանա  գյուղի բնակիչները արդեն մեկ տարուց ավելի է հանդես են գալիս բողոք ցույցերով, որը կապված է գյուղում կարևոր պատմամշակութային կոթող հանդիսացող կառույցներից մեկի «Բուլոյի աղբյուր» պատմական հուշաարձանի հետ: Աղբյուրը ընդգրկված է ՀՀ հատուկ նշանակության պատմական հուշարձանների ցանկում: Եվ այսօր համայնքապետը և գյուղապետը, կարծես մոռանալով, հուշարձանները ինչ կարևոր նշանակություն ունեն հայ ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում, տարածքը վարձակալական հիմունքներով վերցրել են, և ջուրը վաճառում են հյուսիս-հարավ ավտոճանապարի Լանջիկ-Մարալիկ հատվածի  կառուցմամբ զբաղվող Սինոհիդրո կազմակեպությանը: Գուսանագյուղի բնակիչների բողոքները մնում են անպատասխան, իսկ պատմական հուշարձանը գնալով կանգնում է  չորացման եզրին: Գյուղացիների բողոքները անտեսվում են ինչպես գյուղապետի, այնպես էլ հուշարձանապահպան կառույցների կողմից:

Նյութի հեղինակ՝ Լիզա Սահակյան


Դիտված նյութեր