Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքի հիմնական դրույթները - TopArm.Info

Լրահոս

суббота, 6 апреля 2019 г.

Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» գրքի հիմնական դրույթները


  
Մարդկանց հետ շփան հիմնական մեթոդները
1. Մի քննադատեք, մի մեղադրեք և մի բողոքեք:
2. Ազնվորեն և անկեղծորեն գնահատեք մարդկանց արժանիքները:
3. Մոտիվացրեք դիմացինին, ցանկություն արթնացրեք նրա մեջ:

Մարդկանց դուր գալու 6 միջոց
1. Ցուցաբերեք անկեղծ հետաքրքրվածություն այլ մարդկանց հանդեպ:
2. Ժպտացեք:
3. Հիշեք, որ ցանկացած մարդու համար ձայներից ամենահաճելին  սեփական անունը լսելն է:
4. Լավ ունկնդիր եղեք, հատկապես երբ մարդիք խոսում են իրենք իրենց մասին:
5. Ընտրեք ձեր զրուցակցին հետաքրքրող թեմաներ:
6. Թույլ տվեք մարրդկանց զգալ իրենց կարևորությունը և արեք դա անկեղծորեն:

Ինչպես դրդել մարդուն մտածել այնպես, ինչպես մտածում եք դուք
1. Բանավեճից օգուտ քաղելու միակ միջոցը դրան չմասնակցելն է:
2. Ցուցաբերեք հարգանք այլ կարծիքների նկատմամբ. երբեք մի ասեք՝  «դուք սխալ եք»:
3. Եթե  սխալվում եք, ապա միանգամից ընդունեք դա՝ ընդգծված բացահայտ ձևով:
4. Շփումը սկսելիս եղեք սիրալիր:
5. Շփման սկզբում խոսեք այնպիսի փաստերի մասին, որոնց հարցում դուք համակարծիք եք:
6.  Զրույցի ընթացքւմ թույլ տվեք, որպեսզի ձեր զրուցակիցը ձեզանից շատ խոսի:
7. Անկեղծորեն փորձեք դիտարկել հարցը այլ մարդու տեսանկյունից:
8. Շեշտը դրեք հարցի բարոյական կողմի վրա:

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.