Պահպանենք եվ գնահատենք մեր արժեքները - TopArm.Info

Լրահոս

вторник, 30 апреля 2019 г.

Պահպանենք եվ գնահատենք մեր արժեքները


 Մենք մեզ համարում ենք քրիստոնյա, բայց ինչպես ենք վարվում մեր եկեղեցիների հետ: Մի քանի օր առաջ գնացել էի Նորավանք և տեսել, որ գրված է `պատերին չգրել, ու մի փոքր այն կողմ տեսա գրված սիրո խոստովանություն ( Հ + Հ = Ս ): Եվ միայն դա չէ, շատերը գրում են իրենց անուները և այլն: Մենք այսպես ենք հավատում Աստծուն, մենք այսպես ենք համարում մեզ աշխարհում առաջին ազգ, որը ընդունել է քրիստոնեությունը: ՈՒղղակի դա նորմալ չէ, եկեք վերջ տանք նման բաներին ու հարգենք տարիներ առաջվա մեր պապերի ստեղծած շինությունները և վանքերը, չփչացնենք դրանք, որպեսզի մեր զավակներին նույնպես ցույց տալու բան ունենանք: