Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն. - TopArm.Info

Լրահոս

суббота, 6 апреля 2019 г.

Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն.


  
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն.

Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ.

Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն.

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ.

ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի.
 
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո.

«Բռունցքի իրավունքը» նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե.
 
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ.
 
Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու.
 
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա.

Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն.
 
Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին.
 
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո.
 

Նյութի հեղինակ՝ Տաթև Ավետիսյան