Նշաններ,որոնք վկայում են, որ դուք լավ ծնող եք - TopArm.Info

Լրահոս

Loading...

пятница, 19 апреля 2019 г.

Նշաններ,որոնք վկայում են, որ դուք լավ ծնող եք



Ծնող լինելը որքան բնական, նույնքան և բարդ է: Ժամանակակից փոփոխվող հասարակության պայմաններում, տեղեկատվական, տեխնոլոգիական և տնտեսական զարգացումներին զուգահեռ, փոոփոխվել են նաև երեխաներին ճիշտ դաստիարակելու մասին պատկերացումները: Գոյություն ունեցող բազմաթիվ և երբեմն հակասական տեսությունները հաճախ շփոթմունք են առաջացնում՝ կանգնեցնելով ծնողներին լուրջ ընտրության առաջ: Բայց այնուամենայիվ, անկախ դաստիարակման մեթոդից, այն ծնողներն, ում հաջողվում է վաստակել «լավ ծնողի» համբավը, իրենց երեխաների կողմից ստանում են համապատասխան արձագանք: Ստորև ներկայացված են այն ազդակները, որոնք փաստում են ձեր՝ լավ ծնող լինելու մասին:
1. Դուք թույլ եք տալիս երեխային սովորել սեփական սխալների վրա: Ծնողական բնազդը հուշում է պաշտպանել երեխային արտաքին տարատեսակ վտանգներից, բայց պետք է հիշել, որ հմտությունները զարգանում են միայն սեփական փորձի և բնականաբար նաև անհաջողությունների արդյունքում: Երեխան ինքնաճանաչման և ինքնադրսևորման տարածքի կարիք ունի, իսկ գերխնամքը խլում է նրանից այդ տարածությունը: Հիշեք, որ դուք պետք է սովորեցնեք երեխային ապրել, այլ ոչ թե ապրեք նրա փոխարեն:

 
2. Դուք լիովին գիտակցում եք, որ երեխան առանձին անհատ է: Երեխայի անհատականության ընդունումը խոսում է  հոգեբանական հասունության մասին: Ծնողները պետք է ներգրավվեն երեխայի հետաքրքրություններում, պետք է օգնեն և խրախուսեն նրան՝ թույլ տալով,  ինքնուրույն ընտրել և ձևավորել սեփական նախասիրությունները, որոնք միշտ չէ, որ կհամընկնեն հետաքրքրությունների իրենց շրջանակի հետ:
3. Դուք հրաժարվում եք վնասակար սովորություններից՝ օրինակ ծառայելու համար: Բոլորս էլ ունենք վատ սովորություններ և թերություններ, սակայն երեխայի ծնունդից հետո ամեն բան փոխվում է: Եթե դուք պատրաստ եք երեխային խորհուրդներ տալու և խրատելու փոխարեն սեփական փորձով ցույց տալ առողջ և ճիշտ ապրելակերպի առավելությունը, ապա վստահ եղեք, որ լավ ծնող լինելու ձեր ջանքերը զուր չեն:
4. Դուք ձեզ վատ ծնող եք համարում: Կարող է պարադոքսալ թվալ, սակայն այն ծնողները, ովքեր կարծում են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, հիմնականում ամեն ինչ ճիշտ են անում: Իսկ այն ծնողները, ովքեր վստահ են, որ իդեալական են, հետագայում կորցնում են հոգեբանական կապն իրենց երեխայի հետ և կանգնում են բազմաթիվ խնդիրների առջև:
Կարևոր է հիշել, որ հաջողության և սեփական երեխայի հետ ամուր կապ ստեղծելու համար հարկավոր է ոչ թե իդեալական ծնող լինել, այլ պարզապես սիրել նրան, և ծնողի դերում նպատակ դարձնել ոչ թե սեփական կերպարի կատարելությունը, այլ երեխայի երջանկությունը:



Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.

Loading...