Առողջ սնվելու հիմքերը բազմաթիվ են: - TopArm.Info

Լրահոս

loading...

среда, 3 апреля 2019 г.

Առողջ սնվելու հիմքերը բազմաթիվ են:


 Ի՛նչ խոսք, մարդկանց մեծ մասը ձգտում է առողջ ապրելակերպ վարել, քանի որ սննդարար դիետաները լիարժեք կյանքի և երկարակեցության գրավականն են: Սակայն առողջ սննդակարգի հաճելի «ազդեցություններից» մեկն էլ գեղեցիկ արտաքինն է: Ի դեպ, ուրախալի է այն հանգամանքը, որ կան մթերքներ, որոնք նույնչափ օգտակար են թե՛ մեր կենսական կարևոր օրգանների աշխատանքի, թե՛ արտաքին տեսքի համար:

Խնձոր
Մենք տարված ենք էկզոտիկ մրգատեսակներով, մինչդեռ այս դասական միրգը հարուստ է հակաբորբոքային տարրերով, ինչպես նաև՝ քաղցկեղի դեմ պայքարող սննդարար նյութերով և կվերցետին հակաօքսիդանտով: Բացի այդ, խնձորը պարունակում է մանրաթելեր, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, ինչպես նաև մաքրում են օրգանիզմը:

Ձիթապտղի յուղ
Բուսական յուղի այս տեսակը ուժեղ հակաբորբոքային է : Նրա մեջ պարունակվող կենսական կարևոր ճարպաթթուները սնուցում են մաշկը: Խորհուրդ է տրվում այն օգտագործել թե՛ ճաշատեսակներ, թե՛ աղցաններ պատրաստելիս:
 
Կանաչ թեյ
Այս ըմպելիքը  օգնում է պայքարել բորբոքումների և բջջային վնասվածքների դեմ՝ նվազեցնելով տարիքային նշանները, ինչպես նաև՝ ապահովագրելով սրտային հիվանդություններից և քաղցկեղից:

Մուգ շոկոլադ
Հավերժ ճշմարտություն. մուգ շոկոլադն օգտակար է առողջությանը: Արժե նախընտրությունը տալ 80% կակաոյի հատիկներ պարունակող շոկոլադին` հակաօքսիդանտների առավել մեծ բաժին ստանալու և ավելորդ շաքարից խուսափելու համար:

loading...