Հարցազրույց, որտեղ ռեփեր Վլոդը կիսվում է իր փորձով․․․ - TopArm.Info

Լրահոս

среда, 3 апреля 2019 г.

Հարցազրույց, որտեղ ռեփեր Վլոդը կիսվում է իր փորձով․․․


Դուք հայաստանում ամենահայտնի ռեփերներից մեկն եք։ Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք զբաղվել ռեփով։
-Ճիշտն ասած ամեն ինչ ինքնաբերաբար ա ստացվել, անընդհատ ուզում եմ հիշեմ`կոնկրետ, որ պահից սիրեցի ու սկսեցի զբաղվել, չեմ կարողանում։ Բայց հիշում եմ` երբ լսեցի Նաս-ի «The Message-ը»... էդ պահից հաստատվեց ամեն ինչ, շատ կպավ էդ գործը ինձ։ Երևի հենց բիթի sample-ը իր դերը խաղաց, որը Սթինգի ամենապապա գործից ա։
  
Ձեր գործերից որ մե՞կը կառանձնացնեք որպես ամենահաջողվածը, որը Ձեզ դարձրեց հայտնի։
 -Հաջողվածը շատ հարաբերական ա...եթե խոսանք հենց հայտնիության մասին դա առանց որևիցե կասկածի «Վայ-Վայ»-ն ա 2012 թվականին` Նարեկի մասնակցությամբ...բայց էդ էտապը վաղուց փակ ա, իսկ ամենահաջողված գործերն էլ հաստատ դեռ առջևում են։ Չնայած «Հնչի Սենցը» էս պահին ամենանան ա,բայց դեռ էս պահին ։



Կա այնպիսի ռեփեր, ում փորձել ե՞ք նմանվել։
- Իսկզբանե բոլորը ուզում են նմանվեն որևիցե մեկին... Այ օրինակ Դուք լրագրող եք, Դուք էլ կունենաք որևիցե մեկին աչքի տակ, ում կցանկանայիք նմանվել, կամ հեչ որ չէ նրանից մի բան վերցնել, գողանալ։ Հետո ավելացնել հաջորդինը, հետո մյուսինը, հետո էլ Ձերը ավելացնել ու լինել նա , ով ուզում եք լինել։ Կարճ ասած նման մի բան էլ ինձ հետ ա կատարվում ։ Հա, կան, ու մեկը չի։ Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ, տավարիշի՛։ Ու պետք էլ չի էդ մասին թաքցնել, անուններ շատ կան։

Ի՞նչ կասեք ներկայիս սկսնակ հայ ռեփերների մասին, ինչպիսի՞ն են նրանք ըստ Ձեզ․ արդյո՞ք տարիներ անց նրանց կարող ենք Ձեզ հետ համեմատել։
 -Համեմատել` չգիտեմ, բայց որ շատ որակով երեխեք կան, անանուն`հաստատ։ Ու իրանք ուշ թե շուտ սաղին ուղարկելու են թոշակի։ Բայց կարևորը հարգանքն ա,ու ամեն դեպքում լավին լավը ասելը թեկուզ իրա ժամանակում։ Ու մեկ էլ էս ամեն ինչին մոտենան բավականին լուրջ ու միշտ մնան իրանց տարիքային կոնտեքստում։ Սաղ դեռ առջևում ա , ու ուժեղ հիփ-հոփ սերունդ ա գալիս։



Որպես պրոֆեսսիոնալ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին, ինչի՞ վրա կենտրոնանան, ու ի՞նչն ա ամենակարևորը։
-Տասը երգից մեկը թող գցեն Youtube։ Ամենակարևոր բան չկա, ամեն ինչն էլ կարևոր ա, ու կապ չունի` ինչ ոճում ես։ Կարևորը ` մաքսիմալ լավ անես ու անես նենց, որը հենց քեզ իրականում հաճույք կտա, բայց որ տա, ոչ թե դու քեզ խաբես։ Շատ բան կասեմ, բայց սկսնակների համար դեռ այսքանը։ Մնացածը արդեն վճարովի ա ։)))

Եվ վերջում ևս մեկ հարց․ ի՞նչը Ձեզ ավելի կերջանկացնի դուետ Էմինեմի կամ 50 Cent-ի հետ, թե՞ լիովին նոր մերսեդես Ս կլասսը
 -Միանգամից երեքն էլ, բայց ամեն դեպքում ես նախընտրում եմ գումարը))))։


Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։


Հեղինակ՝ ԴավիթԱբովյան