ԱՊԼ-ի նախկին աստղերը քննադատել են Մխիթարյանի խաղը... արա դե ասա հանգիստ նստեք տեղներդ - TopArm.Info

Լրահոս

loading...

вторник, 16 апреля 2019 г.

ԱՊԼ-ի նախկին աստղերը քննադատել են Մխիթարյանի խաղը... արա դե ասա հանգիստ նստեք տեղներդ



Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկած նախկին ֆուտբոլիստներ Յան Րայթը և Օուեն Հարգրիվսը մեկնաբանել են Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը և անդրադարձել Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակմանը:

«Մխիթարյանը չի ցուցադրում այն խաղը, որը մենք տեսնում էինք Բունդեսլիգայում, բայց շարունակում է որակյալ ֆուտբոլիստ մնալ: Նա կարող է ավելի լավ խաղալ:

Թե՛ Մխիթարյանի, և թե՛ Ալեքսիս Սանչեսի վիճակագրությունը փոխանակումից հետո շատ վատն է: Կարծում եմ, որ այդ փոխանակումից շահեցին միայն ֆուտբոլիստների գործակալները: Քանի որ այս երկու ֆուտբոլիստները ցույց չտվեցին այն, ինչ նրանցին սպասում էին»,- ասել է Րայթը:

«Մխիթարյանը շատ լավն է տեխնիկայի տեսանկյունից, բայց շատ հաճախ կորում է «Արսենալում»: Նա դեռ չի հասել «Բորուսիայում» ունեցած մարզավիճակին:

Երկրպագուներին տխրեցնում է Մխիթարյանի վիճակագրությունը, քանի որ նրան համեմատում են ակումբի լեգենդար ֆուտբոլիստների հետ, որոնք խաղացել են այդ դիրքում»,- ավելացրել է Հարգրիվսը:


Աղբյուրը vnews

loading...