Տավիղն ունի հնագույն ծագում․ այն առաջացել է մարդկության քաղաքակրթության սկզբում - TopArm.Info

Լրահոս

loading...

четверг, 18 апреля 2019 г.

Տավիղն ունի հնագույն ծագում․ այն առաջացել է մարդկության քաղաքակրթության սկզբում

Տավիղն ունի հնագույն ծագում: Կարելի է ասել այն առաջացել է մարդկության քաղաքակրթության սկզբում: Տավիղով հիացել են դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Կան ենթադրություններ որ տավիղի առաջացման հիմքը հանդիսացել է որսորդի աղեղի վրա ձգված լարը, որը նետ արձակելիս գեղեցիկ ձայն է արձակել: Համաձայն այս ենթադրության, որսորդը լսելով լարի արձակած գեղեցիկ հնչյունը, ավելացրել է երկրորդ՝ ավելի կարճ լարը, և այսպես շարունակ: Հին Հունաստանում և Հռոմում տավիղը ամենասիրված և տարածված գործիքներից մեկն էր: Հնում տավիղը պատել են ոսկով և խճանկարներով: Այն հիմնականում նվագել են կանայք: 19-րդ դարում ընդունված էր, որ ազնվական ընտանիքի աղջիկները պետք է տավիղ նվագել իմանան: Պոետները, հիացած լինելով տավիղով, այն անվանել են կախարդական գործիք:


Տավիղը լարային, կսմիթավոր երաժշտական գործիք է: Այն կազմված է երկու անկյունային շրջանակներից, որոնց միջև ձգվում է տարբեր երկարության և հաստության 46 լար: Դրանք բոլորը միասին թափանցիկ ցանց են կազմում: Տավիղը կարող է կշռել մինչև 20 կգ:
19-րդ դարի սկզբին հնագույն տավիղը կատարելագործվեց: Լարերը կարճացան, որի միջոցով հնարավոր եղավ կառավարել երաժշտության բարձրությունը: Ցանկալի նոտան գտնելու համար երաժշտին օգնում է լարերի գույնը՝ դո նոտաները կարմիր են, իսկ ֆա նոտաները կապույտ: Այս ժամանակաշրջանում հորինվեց տավիղի ոտնակով տարբերակը, որը դասական երաժշտության մեջ մեծ կիրառում գտավ:
Շատ հաճախ տավիղը կիրառվում է բալետների ժամանակ: Ժամանակակից սիմֆոնիկ նվագախմբում հանդես են գալիս 1-2 տավիղահար, սակայն երբեմն կարող է հասնել մինչև 6-ի: Կա կարծիք, որ տավիղը իր գեղեցկությամբ և հնչեցրած մեղեդիով առաջատարն է նվագախմբում:
Տավիղը դարեր շարունակ եղել է Իռլանդիայի քաղաքական խորհրդանիշը և այժմ էլ պատկերվում է զինանշանի վրա:
Տավիղի մեղեդայնությունը հնարավորություն է տալիս արտահայտելու և գարնանային մեղմ զեփյուռը և ձմեռային ահեղ բուքը:
Վայելե՛ք տավիղի անզուգական կատարում՝


Լուսանկարում՝ Հայկական տավիղը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում։



Նյութի աղբյուրը՝ Թոնդրակ արշավական խումբ

loading...