խելացի լինելու նուրբ արվեստը - TopArm.Info

Լրահոս

суббота, 20 апреля 2019 г.

խելացի լինելու նուրբ արվեստը



Մարդու ուղեղը մարզանքի կարիք ունի ճիշտ այնպես, ինչպես մկանները:  Երբ դուք հաճախ եք օգտագործում այն և ճիշտ ուղղությամբ, դառնում եք ավելի խելացի, կարողանում եք հեշտ կենտրոնանալ, արագ կողմնորոշվել, ճիշտ վերլուծել և այլն: Ահա ավելի խելացի դառնալու մի քանի մեթոդ, որոնց տևական կիրառման դեպքում արդյունքը երկար սպասեցնել չի տա:

1. Որքան հնարավոր է քիչ դիտեք հեռուստացույց: Հեռուստացույցի առաջ ժամերով նստելը ոչ մի կերպ չի ակտիվացնում մարդու ուղեղը, ընդհակառակը՝ նպաստում է ուղեղի բջիջների ոչնչացմանը: Հեռուստացույցը մեծ ազդեցություն է թողնում ենթագիտակցության վրա՝ հավաստիացնելով  մեզ  այնպիսի տեղեկատվության ճշմարտացիության մեջ, որն այդ պահին ձեռնտու է քաղաքական ազդեցիկ գործիչներին կամ բխում է տվյալ հեռուստաընկերության  ղեկավարության շահերից: Հեռուստացույցին կարող են հեշտությամբ փոխարինել ընթերցանությունը, երաժշտություն լսելը, զբոսանքը, ընկերների հետ շփումը…:
2. Ժամանակ հատկացրեք ֆիզիկական ակտիվությանը: Շատերը կարծում են, որ ֆիզիկական վարժանքների վրա ծախսվող ժամանակն արդարացված չէ և կարելի է այն ավելի արդյունավետ օգտագործել: Սակայն իրականում ֆիզիկական չափավոր ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Այն տալիս է դրական էներգիա, ազատում է մարմինն ու միտքը բացասական լիցքերից, լավացնում է արյան շրջանառությունը և արդյունքում բարձրացնում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը:



3. Կարդացեք իսկապես լավ գրքեր:

Գաղտնիք չէ, որ ընթերցանությունը խելացի դառնալու ամենակարճ ուղին է: Այստեղ չափազանց կարևոր է գրքի ընտրությունը: Էժանագին սիրավեպերն ու բացառապես ժամանցային նշանակություն ունեցող գրքերը կարող են լցնել ազատ ժամանակը, սակայն եթե ցանկանում եք փոփոխություն զգալ ձեր մտածողության, աշխարհայացքի և կյանքի որակի մեջ, ապա ընտրեք այնպիսի գրականություն, որի ընթերցումը կստիպի մտածել, թույլ կտա դիտարկել ծանոթ երևույթներն անծանոթ դիտանկյունից:
4. Շուտ քնեք և շուտ արթնացեք: Սոցիոլոգները վկայում են, որ մարդիկ, ովքեր շուտ են պառկում քնելու և շուտ են արթնանում, որպես կանոն ավելի հաջողակ են: Եվ սա զարմանալի չէ, քանի որ դա է մարդու կենսաբանական բնական պահանջմունքը: Եթե դուք սովոր չեք այդ ռեժիմին, ապա սկզբում դժվար կլինի, բայց օրեր անց կզգաք եռանդի և աշխատունակության այնպիսի աճ, որը երբևէ չեք զգացել: Դուք կլինեք առույգ, իսկ ձեր միտքն ավելի հստակ: Բացի այդ՝ առավոտյան կունենաք ազատ ժամանակ որևէ օգտակար գործով զբաղվելու, ինքնակրթվելու և ինքնազարգացման համար:


  
Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.