Ուշագրավ փաստ Տիգրան Մեծի մասին - TopArm.Info

Լրահոս

четверг, 18 апреля 2019 г.

Ուշագրավ փաստ Տիգրան Մեծի մասին


Տիգրան Մեծի կերպարը ուղեկցում է մեզ դարեր շարունակ, քանզի նա տիրակալ էր, որ բարբարոս չդարձավ: Նա մեծ նվաճող էր և նվաճումներում, անգամ, ազատարար: Հզոր էր, քաջ ու խոհեմ, ծրագրում և իրագործում էր տասնամյակների հեռավորությամբ: Նրա հանդեպ տածած սիրո ու հարգանքի շնորհիվ երկրի բնակիչները մրցում էին երկրի շենացման համար: Նա բարեպաշտ էր ու հայրենասեր՝ պատրաստ զոհաբերելու տիրակալի իր փառքը հանուն հայրենիքի…

Տիգրան Մեծի կերպարն իր հետքը թողեց նաև օտարների հիշողության մեջ: Նրա մասին գրել են տասնյակ օտարազգի պատմիչներ և նոր ժամանակների բազմաթիվ ուսումնասիրողներ: Նրա կերպարին նվիրվել են բազում գեղարվեստական գործեր, որոնց մեջ՝ ավելի քան երկու տասնյակ օպերաներ:
Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Ցիցերոնը, սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում է՝ «vehemens» կոչելով, որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր: Նրանից քիչ ուշ ապրած նույնպես հռոմեացի մատենագիր Վելլեոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին համարում է «իր ժամանակի հզորագույն թագավորը» և «թագավորներից մեծագույնը» Մեկ այլ պատմիչ Եվտրոպիոսը գրում է, որ Տիգրան Մեծը «տիրակալում էր մեծ փառքով», իսկ Պոմպեոս Տրոգոսը տեղեկացնում է, որ նրան մեծարում էին՝ կոչելով «Աստված»:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Արտակ Մովսիսյան
Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը



Նյութի աղբյուրը՝ Թոնդրակ արշավական ակումբ