Հետաքրքիր տեղեկություն մազերի մասին - TopArm.Info

Լրահոս

loading...

среда, 3 апреля 2019 г.

Հետաքրքիր տեղեկություն մազերի մասին


Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով:
  
Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում:
 
Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է:
 
Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը:
 
Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի:

Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց:
 
Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 30-200 մազ:

Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը:

Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար:

Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից:

Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում:

Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը:

Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5-8-մետրանոց հյուսեր:

loading...