Հատկություններ, որոնցով բնորոշվում են միայն ուժեղ մարդիկ - TopArm.Info

Լրահոս

пятница, 19 апреля 2019 г.

Հատկություններ, որոնցով բնորոշվում են միայն ուժեղ մարդիկ


 

Ներելու կարողություն: Մարդիկ հաճախ իրենց մտածված կամ չմտաված քայլերի արդյունքում կարող են աններելի արարքներ թույլ տալ մեկը մյուսի հանդեպ, վիրավորել, նեղացնել իրար: Վիրավորանքն, իհարկե, դժվար հաղթահարելի զգացում է, սակայն կան մարդիկ, ովքեր ներելու ուժ են գտնում և կարողանում են հարթել խարխլված հարաբերությունները: Խոսքն այստեղ իսկապես, ի սրտե ներելու և մոռանալու մասին է, որին ընդունակ են միայն իրապես ուժեղ անհատականությունները:
Ներողություն խնդրելու կարողություն: Ներելուց բացի, ուժեղ մարդիկ կարողանում են նաև ներողություն խնդրել: Նրանք գիտակցում են, որ կատարյալ չեն և ընդունում են իրենց մեղավորությունը: Սա խոսում է պատասխանատվության բարձր մակարդակի և հասունության մասին, քանի որ մարդը չի վախենում պատասխանատվությունից իր իսկ արարքների համար և պատրաստ է ընդունել իր սխալը:
Սիրելու կարողություն: Թվում է թե բոլորս էլ կարողանում ենք սիրել, սակայն շատերը շփոթում են սիրելը սեփականատիրական պահանջմունքի, մենությունից փախուստի և նմանատիպ այլ երևույթների հետ: Իսկապես սիրել նշանակում է ընդունել այլ մարդուն իր թերություններով հանդերձ, հարգել նրան և նրա ազատության իրավունքը, սիրել նրան առանց նախապայմանների և ամենակարևորը՝ չգերադասել սեփական շահերը նրա շահերից: Սեփական Ես-ի սահմաններից դուրս՝ իսկական սիրուն ընդունակ են միայն ուժեղները:



Անկեղծություն: Սա ուժեղ մարդկանց բնորոշ հատկություններից մեկն է: Մարդիկ միշտ չէ, որ կարողանում են անկեղծ լինել ուրիշների կամ իրենք իրենց հետ, քանի որ անկեղծությունը ենթադրում է օբյեկտիվ իրականության կամ մտքերի ու զգացմունքների ոչ նպաստավոր դրսևորման լիակատար ընդունում: Ուժեղ մարդիկ չեն վախենում իրականության աչքերին նայելուց և այդ իրականության բարձրաձայնումից, նրանք նդունում են կյանքն այպիսին, ինչպիսին այն կա:
Երազելու կարողություն: Այս ունակությունը մարդու ամենազարմանալի և հրաշալի շնորհներից մեկն է: Բոլոր մարդիկ էլ շատ թե քիչ երազում են, հատկապես փոքր տարիքում, սակայն մեծանալուն զուգահեռ այս կարողությունն աստիճանաբար անհետանում է՝ մնալով սոսկ մանկության հուշերում: Այդ է պատճառը, որ շատերի կարծիքով երազանքների գիրկն ընկնելը հասուն մարդուն հարիր չէ: Բայց իրականությունն այլ է: Երազելու պահանջ մարդն ունենում է կյանքի բոլոր փուլերում, պարզապես դրանց անհեռանկարային, ֆանտաստիկ բնույթը հուսախաբ է անում շատերին: Ուժեղ մարդիկ կարողանում են լսել իրենց ներքին ձգտումների ձայնը և քիչ ուշադրություն են դարձնում հասարակության թելադրած կարծրատիպերին: Արդյունքում նրանք  չեն կորցնում երազելու իրենց ընդունակությունը՝ հավատալով երազանքների իրականացման հնարավորությանը:



Նյութի հեղինակ՝ Լիլիթ Ավետիսյան.

Դիտված նյութեր