Գեղեցկուհի, երգչուհի Անի Մարգարյանը - TopArm.Info

Լրահոս

loading...

среда, 3 апреля 2019 г.

Գեղեցկուհի, երգչուհի Անի Մարգարյանը


Կպատմեք ինչպե՞ս ստացվեց որ որոշեցիք երգել։
Բարև ձեզ: Երգել սկսել եմ 4-5 տարեկանից։ Ծնողներս են նկատել, որ սիրում եմ երգել ու հենց այդ տարիներից էլ ամեն ինչ սկսվել է։

Կպատմե՞ք Ձեր նախասիրությունների մասին, բացի երգելուց ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
Դե երգը, բնականաբար, առաջնային տեղում է, բայց երգից բացի նաև հետաքրքրված եմ հագուստի մոդելավորմամբ և կարելով։ Երկու տարի պարապմուքների եմ մասնակցել, դա իհարկե շատ քիչ է լիարժեք իմանալու համար այդ արվեստը, բայց երևի որոշ ժամանակ անց նորից կվերանայեմ գիտելիքներս։
  
Ինչքանով ես տեղյակ եմ, դուք հաճախել եք ԹՈՒՄՈ, արդյոք Թումոն օգտակար է եղել Ձեզ համար, և եթե եղել է, ապա ինչպե՞ս։
Այո, հաճախել եմ, դե դա ինձ համար եղել է պատահականության մի շրջան, նոր ընկերներով, նորություններով և լի ստեղծագործական մտքերով։



Ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված։
Կան շատ մտքեր և պլաններ, որոնք իրագործելու համար ժամանակ է պետք, ինչպես նաև մեծ աշխատանք։ Բայց ավելի շատ տվյալ պահին կենտրոնացած եմ ուսմանս վրա, քանի որ գործնական լավ ապագա կառուցելու համար ամուր հիմքեր են անհրաժեշտ։

Նոր երգ կամ միգուցե տեսահոլովակ պատրաստու՞մ եք։
Նոր երգ՝ իր փոքրիկ տեսահոլովակով, վերջերս ունեցա <<Սպասում  եմ>> վերնագրով, որի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերինը՝ Քրիստինա Մարգարյանը: Գործնական նորություններ, բնականաբար, կլինեն, քանի որ սա այն ասպարեզն է, ուր պիտի միշտ առաջ քայլես, որովհետև ամեն քայլափոխին մի փուլին հաջորդում է մյուսը:

Դուք ունե՞ք սիրելի սպորտաձև:
Չնայած նրան, որ երբեք խորացված սպորտով չեմ զբաղվել, բայց միշտ սիրել եմ: Կոնկրետ մի սպորտաձև չեմ կարող առանձնացնել, բայց թեթև ատլետիական, լողը, չմշկասահքը, միշտ գրավել են:



Ի՞նչ կանեիք, եթե քնից արթնանայիք ու իմանայիք, որ բոլոր սոցիալական կայքերը, այդ թվում և YouTube-ը փակվել են:

Կշարունակեմ ապրել կյանքս, ու անգամ, մի քիչ էլ կուրախանամ, կարծում եմ հետաքրքիր կլինի, կսկսենք ավելի ռեալ ապրել, ավելի հաճախակի դուրս կգանք տեսնելու մեր սիրելի մարդկանց, ավելի շատ կսկսենք կարդալ՝  ժամանակը հաճելի անցկացնելու համար: Կուզեի, որ փակվեին բոլոր սոցկայքերը մեկ ամսով:


Շնորհակալություն անկեղծ և հետաքրքիր պատասխանների համար։


Հեղինակ՝ Դավիթ Աբովյան

loading...